Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի հայտարարությունից ուղիղ մեկ շաբաթ անց Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հայտարարեց, թե «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պետականացման պլանը պատրաստ է։ «Շատ շուտով կմտնենք գործնական փուլ, պրոցեսները տեղի կունենան Հայաստանի օրենսդրությանը համապատասխան», - տեղեկացրել է Նիկոլ Փաշինյանը։ Իհարկե, նա որևէ բառ չի ասում, թե այդ ինչ ծրագիր է, որ գերատեսչությունն է «ոտքի վրա» մշակել, և ինչպես են խլելու ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանից։
Հիշեցնենք, Փաշինյանը մեկ շաբաթ առաջ խոսել էր ՀԷՑ-ը ազգայնացնելու մասին՝ փակագծերում նշելով «պետականացնել» բառը։ Եթե ազգայնացման դեպքում ընկերությունը խլվելու է սեփականատիրոջից, պետականացման դեպքում՝ փոխհատուցում վճարվելու է։
Ըստ էության, գործող իշխանությունը հասկացել է, որ պարզ խլումը շատ վատ հետևանք կունենա, բայց պետականացման ցանկությունն էլ ծանր է նստելու Հայաստանի վրա։ Մասնագետները թերահավատ են, թե Փաշինյանին կհաջողվի իրականացնել իր վտանգավոր մտահղացումը։ Ավելին, շատերը վստահ են, որ դա ո՛չ ազգայնացում է, ո՛չ պետականացում, ուղղակի ընկերության խլում է:
ՀԷՑ-ից արդեն իսկ հայտարարել են, թե պետականացման գործընթացի վերաբերյալ կառավարությունից կամ այլ գերատեսչությունից որևէ պաշտոնական հիմնավորում չեն ստացել, իսկ ստանալու դեպքում էլ մինչև վերջ պայքարելու են իշխանության ապօրինությունների դեմ։Խոշոր ընկերության դեմ իշխանության մանր հարձակումը շղթայական արդյունք է ունենալու, իսկ օտարերկրյա ներդրողների համար ՀՀ ներդրումային գրավչությունը հավասարվելու է հողին։ Նման կարծիքի է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:
Նրա խոսքերով, կապիտալիստական հասարակարգում սեփականության իրավունքի երաշխավորությունն ու պաշտպանությունը աքսիոմատիկ անհրաժեշտություն են: «Եթե հանկարծ սկսվի այդպիսի պրոցես, ապա տապանաքար է դրվում ՀՀ ներդրումային գրավչության վրա: Այդպիսի խոսույթն առաջնային մեսսիջ է պոտենցիալ ներդրողներին՝ ՀՀ-ն չի պատրաստվում որևէ տեսակ ներդրում ընդունել, և այստեղ որևէ ձևով ձեր սեփականության իրավունքը պաշտպանված չի լինի:
Եթե դա զուգորդվում է իրավապահ մարմիններին հրահանգելով ու գործարարի նկատմամբ նման վերաբերմունքով, սա նշանակում է, որ ոչ միայն սեփականության իրավունքը, այլ նաև դատական համակարգն է ուզուրպացված, հետևաբար այս երկուսի միասնությունը բոլոր տեսակի ներդրողներին հետ է վանում»,-ասում է Սարգսյանը:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի