Իրանի «ձեռքերն արձակվել են» միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակումներից հետո․ Իրանի ԳՇ պետ
ԱՄՆ ռազմաօդային ուժերի հարվածները «արձակել են Իրանի ձեռքերը», և այժմ նա իրավունք ունի պատասխան միջոցներ ձեռնարկել ամերիկյան ռազմական օբյեկտների դեմ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Աբդուլռահիմ Մուսավին, նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Հանցագործ Ամերիկան արձակել է իսլամի մարտիկների ձեռքերը՝ գործելու ամերիկյան շահերի և բանակի դեմ», - ասել է իրանցի զինվորականը։
Հունիսի 22-ի գիշերը ԱՄՆ-ը հարձակվել է Իրանի երեք միջուկային օբյեկտների, այդ թվում՝ Ֆորդոյի ուրանի հարստացման գործարանի վրա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վրա ռումբերի ամբողջ պաշար է նետվել։
Ավելի ուշ Սպիտակ տան ղեկավարը Իրանին հասցված հարվածների շարքն անվանել է «պատմական պահ» ԱՄՆ-ի, Իսրայելի և ամբողջ աշխարհի համար և կոչ է արել Թեհրանին «համաձայնել վերջ տալ այս պատերազմին»։


















































Փեզեշքիան. Իրանը խրախուսական ազդանշաններ է ստացել Ժնևում ԱՄՆ-ի հետ բանակցություններից հետո
Թրամփը դիտարկում է նպատակային հшրված Իրանին, որին կհաջորդի ավելի լшյնածավալ հшրձակում
Պարսից ծոցում, փոխադարձ սպառնալիքներ ու զգուշացումներ․ ԱՄՆ-Իրան առճակատումը չի թուլանում
Իրանը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դատապարտել ԱՄՆ-ի կողմից ուժի կիրառման սպառնալիքները
Թրամփի հատուկ բանագնացը գաղտնի հանդիպել է Իրանի՝ գահընկեց արված շահի որդու հետ
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի