Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. Կոշտա Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներն Ռուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայից Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք Արարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին «Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել Իրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիություն

ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. ԿոշտաՀռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներնՌուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայիցՄալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելԻրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիությունWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւ
Մամուլ

Իշխանությունն անցել է իր համար սովորական դարձած գործիքակազմին՝ շինծու գործերի հիման վրա քաղաքական հետապնդումների պրոցեսին

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայ առաքելական եկեղեցուն հայտարարած պատերազմին զուգահեռ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի ուղիղ նշանառության ներքո է նաև գործարար Սամվել Կարապետյանը։ Խուզարկություն նրա տանը, քրեական վարույթի հարուցում՝ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչի համար, ՀԷՑ-ի ազգայնացման հարցի առաջքաշում։ «Փաստի» հետ զրույցում քաղաքական և հասարակական գործիչները արտահայտեցին իրենց կարծիքը ոչ միայն Հայ առաքելական եկեղեցու, Սամվել Կարապետյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների, այլև ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի պաշտոնանկության վերաբերյալ։

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանըշեշտում է՝ գործող իշխանությունը նպատակ է դրել արմատախիլ անել այն հիմքերը, որի վրա հազարամյակներով հենված է Հայ առաքելական եկեղեցին։ «Այս ճանապարհին թիրախ են դառնալու բոլոր այն մարդիկ՝ անհատները, հասարակական ու քաղաքական ուժերը, որոնք փորձելու են սատարել Եկեղեցուն և խոչընդոտել իշխանության կողմից այս նպատակների իրացմանը։ Տեղի ունեցողը կապված է այս հանգամանքի հետ։ Հաշվի առնելով նաև այն, որ Սամվել Կարապետյանն ունի բավականին մեծ հեղինակություն և՛ Հայաստանում, և՛ Հայաստանից դուրս, բնականաբար, իշխանությունը դա գնահատել է իր համար առավել վտանգավոր և անցել իր համար արդեն սովորական դարձած գործիքակազմին, այսինքն՝ շինծու գործերի հիման վրա քաղաքական հետապնդումների պրոցեսին»,-նշում է Աբրահամյանը։ Մշտապես արձանագրվել է, որ իրավապահ համակարգը Նիկոլ Փաշինյանի բացարձակ վերահսկողության ներքո է և կատարում է բացառապես նրա հրամանները։ Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, ԱԱԾ տնօրենը հեռացել է Փաշինյանի հրամանը չկատարելու պատճառով։ «Ակնհայտ է, որ նրա պաշտոնանկությունն անմիջապես առնչվել էր տեղի ունեցած իրադարձություններին։ Միգուցե դա մեկ դեպքով պայմանավորված չի եղել, միգուցե մեծ թվով հարցեր կային, և դա «պայթեց» երեկվա իրադարձությունների ֆոնին։ Բայց թե խորության մեջ ինչ հարցեր կան, ինչ հանձնարարություններ են տրվել, ինչը չի կատարվել, այս պահին մի փոքր դժվար է ասել։ Ուժային կառույցներն այս 7 տարվա ընթացքում, որպես կանոն, իրականացնում են հանձնարարություններ, որոնք ոչ թե բխում են օրենքներից կամ Սահմանադրությունից, այլ իշխող ուժի քաղաքական առաջնահերթություններից, ինչը ևս նրանց հանցակից է դարձնում բոլոր այն հարցերում, երբ իշխանությունն առաջնորդվում է ապօրինություններով և անօրինականություններով։ Դեռևս կարևոր չէ, թե իշխանությունն ինչ է ասում, այլ բան է, թե այդ ուժային կառույցները՝ սկսած քննչականից վերջացրած դատաիրավական համակարգով, ինչպես են մոտենում այդ ապօրինի հրամաններին։ Յուրաքանչյուրն իր խղճով է առաջնորդվում և ինքն է իր համար սահմանում, թե որն է իր համար կարմիր գիծ, դա պետք է անել, թե ոչ։ Այս ընթացքում տեսել ենք մեծ թվով անձանց, ովքեր որևէ խնդիր չունեն իշխանությանը հանցակից դառնալու առումով, բայց ինչ-որ փուլում դա իրենց համար բերելու է նաև իրավական պատասխանատվություն։ Միգուցե լինեն մարդիկ, ովքեր ինչ-որ փուլում կանգ կառնեն և պարզապես կփորձեն չասոցացվել Նիկոլ Փաշինյանի հետ»,-եզրափակում է Աբրահամյանը։

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը մեզ հետ զրույցում նշում է՝ բոլորս տեսանք, որ Եկեղեցու վրա հարձակումները հանդիպեցին սուր դիմադրության, հասարակությունը կանգնեց Հայ առաքելական եկեղեցու կողքը: «Կարծում եմ՝ բոլորն էլ հիանալի հասկանում են, որ կուսակրոնության թեման պարզապես պատրվակ է, և Նիկոլ Փաշինյանը կատարում է Էրդողանի հանձնարարությունները: Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանի հետ կապված այս ամոթալի պատմությանը, ապա ես առիթ ունեցել եմ նշել, որ թուրքահաճո վարչախումբն անցավ բոլոր հնարավոր սահմանները: Սա Փաշինյանի ռեժիմի փլուզման սկիզբն է: Ակնհայտ է, որ նա անցել է բացահայտ հանցագործ, ապօրինի քայլերի: Անթաքույց փորձում է իր հրահանգներով մարդկանց գլխին գործեր սարքել իրավապահների ձեռքերով: Դա ուղիղ ճանապարհ է դեպի իշխանազրկում: Հիմա Փաշինյանը հուսահատ քայլեր է անում, որպեսզի Էրդողանի առաջ ցույց տա, որ իշխանություն ունի, բայց դա իր իշխանության տապալումն է լինելու: Մեր ժողովուրդը չի հանդուրժելու այս ամենը, իսկ ուժային կառույցները քայլ առ քայլ դուրս են գալու Փաշինյանի ազդեցության տակից: Կարծում եմ՝ դա մի քանի ամսվա գործ է: Ավելին, այս ամբողջ բացարձակ ապօրինի գործողությունների համար Նիկոլ Փաշինյանն անխուսափելի պատիժ է կրելու նրանից հետո, երբ հայ ժողովուրդը նրան զրկի խաբեությամբ տիրացած իշխանությունից»,-եզրափակում է Չալաբյանը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, Սամվել Կարապետյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին անդրադառնալով, վերհիշում է 44-օրյա պատերազմը։ «Այդ ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Հայաստան զենք է ներկրվել Ռուսաստանի հարուստ գործարար հայի կողմից, և նա տվել էր Սամվել Կարապետյանի անունը։ Վաղ թե ուշ՝ Հայաստանի իշխանությունը պետք է Ալիևի հրահանգը կատարեր՝ պատժելու Սամվել Կարապետյանին այդ ազգանպաստ գործն անելու համար։ Այս պրոցեսը նաև համընկավ Եկեղեցու դեմ արշավի հետ։ Սամվել Կարապետյանը Հայ առաքելական սուրբ եկեղեցու գլխավոր բարերարներից է։ Նա հայտարարում է, որ Հայ առաքելական եկեղեցու կողքին է՝ որպես ինստիտուտ, որպես հայ ժողովրդի ամենամեծ լոբբիստական ցանց ունեցող կառույց, որը մեր հայապահպանման, մեր ինքնության պահպանման գործում մեծագույն ներդրում ունի, և անմիջապես սկսվում է քաղաքական հետապնդում Սամվել Կարապետյանի նկատմամբ։ Քաղաքական իշխանությունը, իր ձեռքի տակ ունեցած պետական ինստիտուտը՝ իրավապահ մարմինները, օգտագործում է իր ընդդիմախոսի նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացնելու համար։ Ավելին՝ նաև փորձում է նրա մասնավոր սեփականությունը հանդիսացող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ազգայնացնել, այսինքն՝ մասնավոր ընկերությունը խլել և դարձնել պետական։ Այս քաղաքական հետապնդումը որևէ ձևով չի մարսվելու, և «Լուսավոր Հայաստան» կուսակցության անունից դատապարտում եմ բոլոր գործողությունները։ Եթե անգամ ստացվի ժամանակավորապես խլել ՀԷՑ-ը մասնավորի ձեռքից, դա մեծ հարված է հասցնելու Հայաստանի ներդրումային միջավայրին։ Ցանկացած հաջորդ իշխանություն դա վերադարձնելու է նրա իրական սեփականատիրոջը։ Իշխանության այս գործողություններն անպտուղ են և հերթականությամբ ավելի խորն են «թաղում» իշխանությանը՝ քաղաքական իմաստով։ Ուզում եմ հարց տալ՝ ուղղակի համընկնո՞ւմ է, որ այս ամենը տեղի է ունենում Էրդողանի հետ հանդիպումից առաջ։ Ադրբեջանի կողմից հռչակված թշնամիներ կան՝ Հայ առաքելական եկեղեցին և գործարար Սամվել Կարապետյանը։ Իշխանությունը պայքարում է այդ երկու ինստիտուտների, համակարգերի դեմ։ Ի վերջո, «Տաշիր» ընկերությունների խումբը Հայաստանում ունի հազարավոր աշխատատեղեր»,-նշում է մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է իրավապահ համակարգին, Մարուքյանը վստահ է՝ ցանկացած պրոֆեսիոնալ սպա չպետք է ապօրինություններ անի օրվա իշխանության համար, այլ գործի միայն Հայաստանի օրենսդրությամբ և Սահմանադրությամբ նախատեսված լիազորությունների շրջանակներում, այլապես վաղը բոլորը պատասխան են տալու։ «Եթե մամուլում առկա ինֆորմացիան ճիշտ է, ապա պարոն Աբազյանն ապօրինի հրահանգ չի կատարել,»,-եզրափակում է Մարուքյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը մեզ հետ զրույցում այսպիսի բնութագրում տվեց վերջին օրերի իրադարձություններին. «Հայաստանը կառավարվում է Նիկոլ Փաշինյանի ստատուսներով, այդ թվում՝ դատաիրավական համակարգը կառավարվում է Նիկոլ Փաշինյանի ստատուսներով ու մոլագարություններով։ Ինչ վերաբերում է Աբազյանի հեռացմանը, ապա դա, անկասկած, կապված էր Սամվել Կարապետյանի շուրջ տեղի ունեցած դեպքերի հետ։ Սա խոսում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի խելագար պատվերները հասել են մի սահմանագծի, որից այն կողմ արդեն որոշ ուժայիններ հրաժարվում են կատարել»: