Հունիսի 13-ի գիշերը Իսրայելը գործողություն սկսեց Իրանի դեմ՝ մեղադրելով նրան գաղտնի ռազմական միջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որը, ենթադրաբար, հասել էր անդարձելի կետի։ Դիվերսիոն խմբերի իրականացրած օդային ռմբակոծությունների և ասպատակությունների թիրախներն էին միջուկային օբյեկտները, գեներալները, ականավոր միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության համակարգերը և «երկիր-երկիր» դասի հրթիռները։
Իրանը, որը հերքում է իր միջուկային նախագծի ռազմական բաղադրիչը, պատասխանում է հրթիռային համազարկերով և հարձակողական անօդաչու թռչող սարքերի արձակմամբ։ Թեհրանը պնդում է, որ հարվածների թիրախը Իսրայելի ռազմական և ռազմաարդյունաբերական օբյեկտներն են։ Բնակելի շենքերին հասցված հարվածների և քաղաքացիական անձանց շրջանում զոհերի թիվը երկու կողմերից էլ աճում է։


















































Իսրայելը hարվածել է սիրիական վարչակարգին պատկանող ենթակառուցվածքային օբյեկտներին
Իրանական հրթիռի բեկորն Իսրայելում հարվածել է այն շենքին, որտեղ բնակվում է ԱՄՆ հյուպատոսը
Նեթանյահուն վստահ չէ, որ Իսրայելի և ԱՄՆ-ի գործողություններից հետո իրանցիներն իշխանափոխություն կանեն
Իսրայելի բանակը նոր հարվածներ է հասցրել Թեհրանին և Բեյրութին
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...
Երևանում և մարզերում կլինեն էլեկտրաէներգիայի ընդհատումներ
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկել
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...