Հունիսի 20-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Մաշտոցի պողոտայում և մի շարք փողոցներում
Նախատեսվում է հասարակական տրանսպորտի երթուղու փոփոխություն Մաշտոցի պողոտայից «Հաղթանակի» կամուրջ և հակառակ ուղղություններով:
Ըստ փոփոխության՝ Մաշտոցի պողոտա – Խորենացու փողոց խաչմերուկ - Մաշտոցի պողոտայի թունել - «Հաղթանակի» կամուրջ ուղեգծի փոխարեն, այդ երթուղով երթևեկող հասարակական տրանսպորտը կերթևեկի Մաշտոցի պողոտա – Խորենացու փողոց խաչմերուկ - Խորենացու - Բեյրութի -Արգիշտիի փողոցներ - «Հաղթանակի» կամուրջ երթուղով, հակառակ ուղղությունը՝ «Հաղթանակի» կամուրջ - Արգիշտիի - Իտալիայի - Խորենացու փողոցներ - Մաշտոցի պողոտա - Խորենացու փողոց խաչմերուկ:
Նշված փոփոխությունով պայմանավորված՝ այդ ճանապարհահատվածներում կկատարվեն երթևեկության կազմակերպման մի շարք փոփոխություններ:
Մասնավորապես՝ Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց և Մաշտոցի պողոտա - Խորենացու փողոց խաչմերուկներում հասարակական տրանսպորտը, որը երթևեկելու է առաջին գոտիով, կկարողանա երթևեկել առաջին գոտուց «ուղիղ և ձախ» ուղղություններով, ինչը կկարգավորվի այդ գոտու համար առանձին տեղադրված լուսացույցով. փորձնական տարբերակով կկիրառվի «BUS» գրությամբ լուսացույց:
Մաշտոցի պողտայից դեպի Ամիրյան փողոցի և դեպի Խորենացու փողոցի խաչմերուկներ, Մաշտոցի պողոտայի վերջնամասում կարգելվի այլ մեքենաների մուտքը և կանգառը:
Մաշտոցի պողոտայից աջ շրջադարձը դեպի Ամիրյան փողոց՝ Սարյան փողոցի ուղղությամբ և Մաշտոցի պողոտա – Խորենացու փողոց խաչմերուկից աջ շրջադարձը դեպի Սարյան փողոց կթույլատրվի միայն երկրորդ երթևեկելի գոտուց:
Միաժամանակ Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց խաչմերուկում՝ «Հաղթանակի» կամրջից եկող ուղղությամբ կվերականգնվի աջ լրացուցիչ սեկցիան:
Հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտին կապամոնտաժվի Մաշտոցի պողոտա - Խորենացու փողոց խաչմերուկից մինչև Մաշտոցի պողոտա - Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց խաչմերուկ:
Խորենացու փողոցում՝ Մաշտոցի պողոտա - Խորենացու փողոց խաչմերուկից մինչև Խորենացու – Բեյրութի փողոցների խաչմերուկ երկու ուղղությամբ առաջին երթևեկելի գոտիները կառանձնացվեն հասարակական տրանսպորտի համար. կարգելվի նշված ճանապարհահատվածում մեքենաների կանգառը և կկազմակերպվեն հասարակական տարնսպորտի կանգառի կետեր:
Բեյրութի փողոցում երկրորդ երթևեկելի գոտին կառանաձնացվի հասարակական տրանսպորտի համար:
Իտալիայի փողոցում ձախ եզրային երթևեկելի գոտին կառանաձնացվի հասարակական տրանսպորտի համար:
Երթուղու փոփոխությունը կանդրադառնա՝ հ.1, 5, 23, 27, 33, 34, 36, 43, 47, 67, 77 և 100 ավտոբուսային երթուղիների և հ. 24 և 75 միկրոավտոբուսային երթուղիների հետագծի վրա:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի