«Ձերբակալվածների թիվը քիչ է, ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ ձերբակալվածները քրեական անցյալ են ունեցել, այսինքն, որոշակի քրեական գործերով անցնելիս են եղել։ Այս պահին ռիսկի գոտում են նրանք, ովքեր վերջին երկու տարվա ընթացքում են բնակություն հաստատել ԱՄՆ–ում, և ներգաղթի փաստաթղթերում բացթողումներ ունեն, կամ ուղղակի ապօրինի ճանապարհով են տեղափոխվել և ներգաղթյալի կարգավիճակ ստանալու համար դիմում չեն ներկայացրել»,–ասաց իրավաբանը՝ նշելով, որ նման կերպ ԱՄՆ–ում հաստատված հայերի թիվը հայտնի չէ. «Վերջին 2-3 տարում Հայաստանից շատ քաղաքացիներ եկան ԱՄՆ՝ տարբեր ճանապարհներով։
Ձերբակալվածները ոչ միանգամից են արտաքսվում հայրենիք. դատական գործընթացը բավական երկար է տևում, պատկան մարմինները սպասում են, մինչև դատարանը կհրապարակի վերջնական դատական ակտը։
Իրավաբանի խոսքով, հավաստի չեն լուրերը, թե իրավապահները գնում են քաղաքացիների տներ ու ձերբակալում նրանց։
«Կարծում եմ՝ այս լուրերը խուճապի արդյունքում են տարածվել։ Մարդիկ սկսել են կեղծ տեղեկություններ տարածել։ Բնականաբար իրավիճակը լարված է Լոս Անջելեսի կենտրոնում, բայց հայերը հիմնականում խուսափում են մարդաշատ վայրեր գնալուց ու ակցիաներին մասնակցելուց։ Ես ուղղակի կոչ եմ անում, որ խուճապի չմատնվեն, և յուրաքանչյուրն ապրի իր բնականոն կյանքով, որովհետև մարդիկ, ովքեր որևէ քրեական գործով չեն անցնում, ավելի ապահով են։ Հատկապես, եթե ԱՄՆ են եկել երկու և ավելի տարիներ առաջ և սպասում են ներգաղթյալի կարգավիճակ ստանալու իրենց վերջնական դատական ակտերին»«–ասաց Լառա Կարեյանը։
Նշենք, որ շուրջ մեկ շաբաթ է՝ Միացյալ նահանգներում բողոքի ցույցերը չեն դադարում։ Ավելին` ակցիաներն օրեցօր ավելի ագրեսիվ են դառնում և ընդլայնում աշխարհագրությունը։ Պատճառը նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ներգաղթի առնչությամբ վարած քաղաքականությունն է, և համապատասխան ծառայության իրականացրած լայնածավալ ռեյդերը։ Հայաշատ Լոս Անջելեսի կենտրոնում պարբերաբար բախումներ են տեղի ունենում ցուցարարների և ոստիկանների միջև։
Ակցիաները սկսվեցին Լոս Անջելեսի արվարձաններից։ Հունիսի 6-ին ցուցարարները ճանապարհներ փակեցին և Մեքսիկայի դրոշներով դուրս եկան փողոցներ. խաղաղ ակցիաները վերածվեցին ոստիկանության հետ բախումների:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի