Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. Կոշտա Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներն Ռուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայից Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք Արարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին «Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել Իրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիություն

ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. ԿոշտաՀռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներնՌուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայիցՄալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելԻրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիությունWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւ
Հայաստան

Երևանի քաղաքապետարանը խոշոր տուգանք է սահմանել հայտնի կառուցապատողի նկատմամբ. ի՞նչ խախտումներ են արձանագրվել

Ըստ քաղաքապետարանի տրամադրած տվյալների՝ շինարարական թույլտվության ժամկետի խախտման հոդվածքով 2025 թվականի փետրվարի 5-ին վարչական պատասխանատվության է ենթարկվել «Սոխոսենթր» ՍՊԸ-ն: Ըստ վարչական ակտի հիմնավորման՝ Կողբացի փողոց հ․36/3 հասցեում կառուցապատող «Սոխոսենթր» ՍՊԸ տնօրեն Հարություն Խաչատրյանին բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման համար Երևան համայնքի կողմից 01․11․2023թ․ տրված հ․01/18-Դ-127350-2204 շինարարական  թույլտվությամբ  սահմանված է 3 ամիս ժամկետ, սակայն 10․12․2024թ․ կատարված տեղատեսությամբ պարզվել է, որ շինարարական աշխատանքն այս հասցեում փաստացի ավարտվել են, իսկ օբյեկտի շահագործման  ընդունող հանձնաժողովի ակտը ձևակերպված չէ: Հիշյալ խախտման համար քաղաքապետարանը «Սոխոսենթր» ՍՊԸ-ին տուգանել է 39,6 մլն դրամով:

Նշենք, որ հիշյալ ընկերության հետ կապված դեռևս 2023 թվականին քրեական վարույթ էր հարուցվել: Գործով անցնում էին մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը, ՌԴ-ում և Իսրայելում Հայաաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը, նրա որդին՝ դիրիժոր, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր Սերգեյ Սմբատյանը, ինչպես նաև գործարար Արման Պետրոսյանը։

Դեռևս նախորդ տարվա ապրիլին Երևան քաղաքի դատախազության և «Սոխոսենթր» ՍՊ ընկերության միջև կնքված հաշտության համաձայնությամբ՝ որոշվել էր Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը սեփականության իրավունքով փոխանցել Հայաստանի Հանրապետությանը՝ որպես «Սոխոսենթր» ՍՊ ընկերության կողմից չկատարված պարտավորության հատուցում։

Հաջորդ կառուցապատողը, որին քաղաքապետարանը պատժել է խոշոր տուգանքով, «Օլդ դեվելոփմենթ» ՍՊԸ-ն է, որն Արաբկիր վարչական շրջանում իրականացնում է մայրաքաղաքի խոշորագույն քաղաքաշինական ծրագրերից մեկը՝ «Կոմիտաս պարկ» բազմաֆունկցիոնալ բնակելի թաղամասի շինարարությունը:

Ըստ քաղաքապետարանի կայացրած վարչական ակտի՝ Գրիբայեդովի փողոց հ․48, հ․48/4 և Տիգրանյան փողոց հ․19/2 հասցեներում կառուցապատող  «Օլդ դեվելոփմենթ» ՍՊԸ տնօրեն Լևոն Օրդուխանյանին բնակելի թաղամասի /1-ին փուլի՝ 1-ից 11-րդ մասնաշենքերի կառուցման համար Երևան համայնքի կողմից 29․12․2020թ․ տրված հ․01/18-122380-1824 շինարարական  թույլտվությամբ  սահմանված է 36 ամիս ժամկետ, սակայն օբյեկտի շահագործման  ընդունող հանձնաժողովի ակտը ձևակերպված չէ նույնիսկ մեկուկես տարի անց: Նշված խախտման համար 2025թ. մարտի 10-ին ընկերությունը տուգանվել է խոշոր՝ 825 մլն դրամով:

Նշենք, որ Գրիբոյեդով 48 հասցեում կառուցվող «Կոմիտաս Պարկ» բազմաբնակարան շենքային համալիրը հանրային ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակում կառուցվում է պետական համակարգմամբ՝ բնակարանային շինարարությունը խրախուսելու և կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացմանն աջակցելու նպատակով:

Այսպիսով կարելի է արձանագրել, որ Կառավարությունն ՝ ի դեմս Քաղաքաշինության կոմիտեի, ձախողել է պետական ծրագրի իրականացումը և կառուցապատողին տուգանելով՝ սնանկությանռիսկեր է ստեղծում մասնավոր կազմակերպության համար, այնդեպքում, երբ պետությունը իր մասնակցությունն ու պատասխանատվությունն ունի:

Շինթույլտվության ժամկետների խախտման երրորդ դեպքն արձանագրվել է այս տարվա ապրիլի 11-ին:

Ըստ քաղաքապետարանի տեղեկանքի՝ Ամիրյան փողոց հ․4/4 շենք հ․հ․25, 26, 27, 28, 29 բնակարան հասցեներում կառուցապատող «Գասպինվետ» ՓԲԸ տնօրեն Ապրես Գասպարյանին բազմաֆունկցիոնալ շենքի հարկերի ավելացման կառուցման համար Երևան համայնքի կողմից 14․11․2023թ․ տրված հ․01/18-Դ-132606-2355 շինարարական թույլտվությամբ սահմանված է 3 ամիս ժամկետ, սակայն օբյեկտի շահագործման ընդունող հանձնաժողովի ակտը ձևակերպված չէ 24․03․2025թ․-ի դրությամբ: Նշված խախտման համար ընկերությունը տուգանվել է 13,7  մլն դրամով:

Նկատնեք, որ 2023 և 2024 թվականների ընթացքում շինարարական թույլտվության ժամկետի խախտման հիմքով վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ չեն կազմվել։

Համաձայն գործող իրավակարգավորումների՝  օրենսդրությամբ նախատեսված ժամկետներում (բացառությամբ գյուղական համայնքներում իրականացվող կառուցապատման և անհատական բնակելի տների) կառուցապատումը չավարտելու դեպքում իրավասու մարմինը կառուցապատողին գրավոր նախազգուշացնում է շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու և այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու կամ սեփականության իրավունքով իրեն պատկանող քաղաքաշինական գործունեության օբյեկտն օտարելու մասին: Կառուցապատողը նախազգուշացումը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում պարտավոր է դիմել իրավասու մարմին` շինարարության թույլտվության ժամկետը երկարաձգելու մասին հայտով:

Կառուցապատողի կողմից նախազգուշացումը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում շինարարության թույլտվության ժամկետը երկարաձգելու մասին հայտով իրավասու մարմնին չդիմելու, ինչպես նաև շինարարության թույլտվությամբ սահմանված նոր ժամկետում կառուցապատումը չավարտելու և սեփականության իրավունքով իրեն պատկանող օբյեկտը չօտարելու դեպքում շինարարության թույլտվություն տվող մարմինը նրան կրկին ենթարկում է վարչական պատասխանատվության և դիմում դատարան տվյալ օբյեկտը վաճառելու հայցով։

Իրավասու մարմնի կողմից շինարարության թույլտվությամբ սահմանված շինարարության տևողությունը կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան տվյալ օբյեկտի չիրականացված աշխատանքների համար շինարարության տևողության նորմերով հաշվարկված ժամկետի չափով: Կառուցապատողը պարտավոր է շինարարության թույլտվությամբ սահմանված նոր ժամկետում ավարտել կառուցապատումը կամ օտարել սեփականության իրավունքով իրեն պատկանող օբյեկտը:

Իսկ արդեն ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու նպատակով կառուցապատողը դիմում է իրավասու մարմնին` շահագործման ակտի ձևակերպման համար: