Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. Կոշտա Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներն Ռուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայից Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք Արարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին «Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել Իրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիություն

ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. ԿոշտաՀռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներնՌուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայիցՄալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելԻրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիությունWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւ
Մամուլ

Հայ-հնդկական հարաբերությունների հեռանկարայնությունն ու չօգտագործված ներուժը

 

«Փաստ» օրաթերթը գրում է

.Հայաստան-Հնդկաստան հարաբերությունները վերջին տարիներին նոր որակ և դինամիկա են ստանում՝ պայմանավորված ինչպես գլոբալ աշխարհաքաղաքական զարգացումներով, այնպես էլ երկու պետությունների ռազմավարական շահերի ավելի հստակ համընկնումով։

Հնդկաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասի նկատմամբ երկար տարիներ պահպանողական մոտեցումներ էր ներառում՝ պայմանավորված հիմնականում իր ներքին ու տարածաշրջանային առաջնահերթություններով։ Սակայն վերջին տասնամյակում, հատկապես Չինաստանի ազդեցության գլոբալ ընդլայնման, Պակիստանի՝ Թուրքիայի հետ ամրապնդվող կապերի ու Ադրբեջանի հետ եղբայրական հարաբերությունների խորացման ֆոնին, Հնդկաստանը սկսել է վերանայել իր դիրքավորումը։ Ու եթե նախկինում հայ-հնդկական կապերը հիմնականում սահմանափակվում էին մշակութային ու խորհրդանշական հարաբերությունների շրջանակում, ապա ներկայում նկատվում է մի նոր շրջան, երբ այդ հարաբերությունները կարող են վերաճել ռազմավարական գործընկերության՝ ընդգրկելով քաղաքական, ռազմական, տնտեսական, տեխնոլոգիական և քաղաքակրթական մակարդակները։ Այս զարգացումը հատկապես ակտուալ է դառնում այն համատեքստում, երբ Հնդկաստանի հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ շարունակաբար լարվում են՝ կապված Պակիստանին աջակցելու և Անկարա-Բաքու-Իսլամաբադ համագործակցության առանցք ստեղծելու նախաձեռնությունների հետ։Այս պարագայում նշյալ եռակողմ գործընկերությանը հակակշռելու տեսանկյունից Հայաստանը Նյու Դելիի համար կարող է դիտարկվել որպես կարևոր հենարան, որի հետ համագործակցությունը կարող է ունենալ ինչպես աշխարհաքաղաքական, այնպես քաղաքակրթական մոտիվներ։Նկատենք, որ պատմականորեն Հնդկաստանն ու Հայաստանն ունեն հազարամյակների ընթացքում ձևավորված մշակութային կապեր։ Հայերը Հնդկաստանում ներկայություն են ունեցել դեռևս միջնադարում, իսկ Հնդկաստանի հայկական համայնքը դարձել է 17-18-րդ դարերում հայկական Սփյուռքի կրթական, կրոնական ու տնտեսական կարևորագույն կենտրոններից մեկը։

Ընդ որում, հնդկահայերը ոչ միայն ակտիվորեն մասնակցել են Հնդկաստանի ազատագրական պայքարին, այլև հասել են բարձր դիրքերի՝ հատկապես կարևոր դեր կատարելով ծովային առևտրի զարգացման գործում։ 18-րդ դարի սկզբին Մադրասի, Կալկաթայի, Բոմբեյի հայ առևտրական տներն ակտիվ կապեր էին հաստատել եվրոպական ու ասիական տարբեր քաղաքների հետ:

Նրանք ունեցել են սեփական նավեր, նույնիսկ նավահանգիստ Կալկաթայում։

Իսկ ժամանակակից աշխարհաքաղաքական իրողություններն այս պատմամշակութային կապերի ժառանգությանը նոր նշանակություն են տալիս՝ դառնալով ոչ միայն մշակութային կապերի հիմք, այլև դիվանագիտական և ռազմավարական համագործակցության խթան։ Երևան-Նյու Դելի երկկողմ փոխգործակցության որոշակի ինտենսիվացումը, Հայաստանի կողմից՝ հնդկական սպառազինությունների գնումները, Հնդկաստանի կողմից՝ ենթակառուցվածքային և տեխնոլոգիական համագործակցության ուղիների քննարկումը խոսում են այն մասին, որ կողմերն սկսել են տեղաշարժ ապահովել նաև գործնական հողի վրա։

Սակայն ներկայիս համագործակցության մակարդակը դեռևս հեռու է այն ողջ ներուժի իրացումից, որն առկա է։ Չնայած պաշտպանական ոլորտում համագործակցության շուրջ կատարված որոշ քայլերին՝ Հայաստանի և Հնդկաստանի տնտեսական հարաբերություններն առայժմ մնում են թույլ զարգացած։ Առևտրաշրջանառության ծավալները գրեթե աննշան են, թեպետ երկու երկրների միջև սերտ տնտեսական հարաբերություններ հաստատելու ահռելի պոտենցիալ կա։

Հնդկաստանն, օրինակ՝ կարող է հանդես գալ որպես բարձր տեխնոլոգիական արտադրանքի, դեղագործական ապրանքների, ծրագրային, ֆինանսական ծառայությունների, ինչպես նաև կրթական ծրագրերի մատակարար, իսկ Հայաստանը՝ որպես ինտելեկտուալ ներուժ ունեցող գործընկեր՝ մասնակցելու այդ ծրագրերին՝ օգտագործելով իր մտավոր ռեսուրսներն ու աշխարհագրական դիրքը։ Բացի այդ, Հայաստանի տեխնոլոգիական ոլորտը, կրթական ռեսուրսները և գիտական ներուժը կարող են ներդրվել Հնդկաստանի հետ համատեղ իրականացվող ծրագրերում՝ հատկապես տարածաշրջանային նորարարական կենտրոններ ստեղծելու համատեքստում։

Այն պայմաններում, երբ հնդկական բիզնեսը սկսել է բոյկոտել թուրքական ու ադրբեջանական ապրանքներն ու ծառայությունները, սա հայկական կողմի համար կարող է բարենպաստ ժամանակ լինել՝ նպաստավոր պայմաններ ստեղծելու, որ հնդիկ գործարարները ներդրումներ իրականացնեն Հայաստանում և հայկական շուկան դիտարկեն որպես թուրքական և ադրբեջանական շուկաներին այլընտրանք։ Հայաստանը կարող է նաև հանդես գալ որպես Հնդկաստանի համար հարթակ՝ Իրանի, Ռուսաստանի և Եվրոպայի միջև երկկողմ կամ բազմակողմ տնտեսական կապերի ձևավորման համար։Հենց այս համատեքստում պետք է հաշվի առնել, որ Հայաստանը միակ երկիրն է տարածաշրջանում, որը, ԵԱՏՄ կազմում լինելու հետ մեկտեղ, ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիր է կնքել ու եվրոպական համայնքի հետ է զարգացնում իր հարաբերությունները։ Այս երկակի կապը Հայաստանին դարձնում է եզակի օղակ՝ Հնդկաստանի տարածաշրջանային նախագծերի կյանքի կոչման տեսանկյունից։ Ու Հայաստանը հնարավորություն է ստանում դիրքավորվել որպես հնդկական այնպիսի խոշոր նախաձեռնությունների իրականացման կարևոր հանգուցակետ, ինչպիսին, օրինակ՝ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքն է։Այստեղ կարևորվում է նաև Հնդկաստանի ներգրավվածությունը Իրանի հետ համագործակցության ծրագրերում, ինչը կարող է օգտագործվել նաև Հայաստանի՝ դեպի հարավ բացվող ճանապարհների (Իրանով դեպի Պարսից ծոց և Արաբական ծով) զարգացման համար։ Եվ եթե կյանքի կոչվի Հնդկաստանի մասնակցությամբ «Հնդկաստան-Իրան-ՀայաստանՎրաստան» տրանսպորտային առանցքի նախաձեռնությունը, ապա դրա արդյունքում կփոխվի ողջ տարածաշրջանային կոմունիկացիոն քարտեզը։ Չօգտագործված ներուժ կա նաև մշակութային և կրթական համագործակցության դաշտում։ Այս տեսանկյունից կարելի է ձևավորել փոխանակման ծրագրեր, իրականացնել համատեղ գիտական նախագծեր, ինչպես նաև Հնդկաստանից դեպի Հայաստան կամ հակառակ ուղղությամբ գիտնականների ներգրավում՝ հատկապես բարձրագույն կրթության և ինովացիոն ոլորտներում։