Նախօրեին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության և դրանից բխող՝ 2023-2028 թթ. գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը:
Պաշտոնական հաղորդագրությանը կից լուսանկարներից երևում է, որ այդ խորհրդակցությանը չի մասնակցել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Իհարկե, աշխատակազմի ղեկավարը կարող է և չմասնակցել աշխատանքային խորհրդակցություններին, սակայն բանն այն է, որ հենց նա է տեսչական մարմինների աշխատանքների համակարգողը:
Մեր ունեցած տեղեկություններով, հատկապես Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ կապված՝ Նիկոլ Փաշինյանը բավական զայրացած է Արայիկ Հարությունյանի ու Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանի վրա: Պատճառն այն է, որ ընդամենը կես տարի պաշտոնավարած ՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիել յանը վերջերս ազատվեց աշխատանքից, այնուհետ ձերբակալվեց ծառայողական լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով, ապա և կալանավորվեց: Իսկ Դանիել յանին ՍԱՏՄ ղեկավար դարձնելու լոբբինգ Հարությունյանն իրականացնում էր տևական ժամանակ: 2023 թվականին Նիկոլ Փաշինյանը Դանիել յանի թեկնածությունը չէր հաստատել, այդուամենայնիվ, 2024 թ. նոյեմբերին Արայիկ Հարությունյանին ու Պետրոս Մարտիրոսյանին հաջողվեց վերջապես ՍԱՏՄ ղեկավար դարձնել իրենց «պրոտեժե» Արմեն Դանիել յանին: Արդյունքը կոռուպցիոն սկանդալն է՝ նախաձեռնված քրեական վարույթով…
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ