2022 թ.-ին ռուս-ուկրաինական առաջին բանակցությունները Ստամբուլում տապալվեցին: Այդ ժամանակ պատերազմը դեռ մի քանի ամսվա պատմություն ուներ: Կրեմլի պահանջը Ղրիմի միացման ճանաչումն էր, Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ինքնորոշման ընդունումը: Իհարկե նաև Ուկրաինայի արտադաշինքային չեզոք կարգավիճակի ամրագրումը: Այլ տարածքային պահանջներ Ռուսաստանը չուներ, Ղրիմի կամրջի կառուցումը դրա ապացույցն է: Համոզված եմ, որ Զելենսկու վարչակարգը ի վերջո կնդուներ այս պայմանները: Սակայն արևմտյան լիդերները՝Բայդենը և հատկապես բրիտանական նախկին վարչապետ Ջոնսոնը խափանեցին համաձայնության գործը, կռվիր և հաղթանակը շատ մոտ կլինի, Ղրիմն էլ քոնը կլինի , կխեղդենք պատժամիջոցներով և այլ անհեթեթ խոստումներով: Զելենսկին էլ ընկավ թակարդը և կուրացած ու ոգևորված ռազմական մատակարարումներով երեք տարի շարունակ պատերազմեց և Ուկրաինան վերածեց արյան, ավերի ու զոհերի երկրի: Հետո եկավ Թրամփը, Սպիտակ Տանը Զելենսկուն երկինքից իջեցրեց երկրի վրա, սթափեցրեց և պահանջեց վերադարձնել պարտքերը: Ուկրաինայի նախագահը կարծես թե սթափվել էր և անմիջապես հայտնվեց Ստամբուլում, երբ Պուտինը բանակցությունների առաջարկ արեց: Բայց՞: Եթե 2022թ. զիջման գինը լինելու էր Ղրիմը, Դոնեցկը և Լուգանսկը, ապա այժմ դրան ավելացել են Զապորոժեի և Խերսոնի մարզերը, որոնք լայն շերտով ցամաքային կապով միացնում են Ղրիմը: Այժմ եվրոլիդերները նորից փորձում են ոգևորել Զելենսկուն և խոստումներ շռայլել ամերիկյան ռազմական մատակարարումները փոխարինելու մասին: Եթե 2022թ.Պուտինը շահագրգռված էր շուտափույթ գործարքով, ամեն դեպքում պատժամիջոցները ցանկալի չէին ՌԴ տնտեսության համար, ապա ներկայումս հսկայական մարդկային և նյութական կորուստներից հետո կարծես թե չի շտապում և ձգտում է առավելագույնը ստանալ: Եթե Զելենսկին կրկին շարունակի հաճույք ստանալ եվրոբյուրոկրատների ծափահարություններից ապա մոտ ապագայում նշված տարածքներին կարող են ավելանալ Օդեսան, Խարկովը և Դնեպրոպետրովսկը: Այդ մասին վերջին շրջանում մեծ եռանդով բարձրաձայնում են ռուսական ազգայնական քաղաքական շրջանակները և լրատվամիջոցները: Ուկրաինան կարող է զրկվել դեպի ծով ելքից և վերածվել երկրորդական անհեռանկար պետության: Փաստորեն եվրոլիդերները իրենց սև գործն արեցին և շարունակում են անհեռանկար օժանդակությունը Կիևին: Ռուսական զորքերի հարձակման մասշտաբներն ու ուժգնությունը օր օրի ավելանում է: ՌԴ արտադրական հզորությունների մի զգալի հատված տեղափոխվել է ռազմական ռելսերի վրա: Արտադրվում են նոր զինատեսակներ և հատկապես հեռահար հրթիռներ: Առնավազն պետք է կույր լինել և տառապել քաղաքական կարճամտությամբ, եթե հաշվի չես նստում իրականության հետ և անտեսում ես անցած երեք-չորս տարիների դաժան փորձությունները: Ցավոք դեռ Կիևում չեն սթափվել, պարզապես ափսոս են կյանքը չտեսած և հողի տակն անցնող տղերքը: Հայերն էլ խաբնվեցին և հավատացին մեկ Սևրի պայմանագրին և կորցրին երկրի կեսը, մեկ էլ ժողովրդավարացման արևմտյան ծափահարություններին և կորցրին Արցախը:
Ցավոք դեռ Կիևում չեն սթափվել․ Գարիկ Քեռյան
title="Ցավոք դեռ Կիևում չեն սթափվել․ Գարիկ Քեռյան">Գարիկ Քեռյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․


















































Գիտնականները քաղցկեղի վերադարձից ամիսներ առաջ այն հայտնաբերելու միջոց են գտել
«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
48 հավաքական, 104 հանդիպում. մեկնարկել է
աշխարհի առաջնությունը
Երկաթի դարի առեղծվածային ընտանեկան ծեսը. մահացածի ուղեղը հեռացրել են, իսկ ոսկորները վերածել գործիքնե...
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր