Թրամփը, Օբաման, Հարրիսն արձագանքել են Բայդենի մոտ քաղցկեղի ախտորոշմանը
«Մելանյան և ես ցավով տեղեկացանք Ջո Բայդենի վերջին բժշկական ախտորոշման մասին: Մենք մեր ամենաջերմ և լավագույն մաղթանքներն ենք հղում Ջիլին և նրա ընտանիքին, իսկ Ջոյին մաղթում ենք շուտափույթ և հաջող ապաքինում»,- գրել է Սպիտակ տան ներկայիս ղեկավարը Truth Social սոցիալական ցանցում:
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման իր հերթին վստահություն է հայտնել, որ Բայդենը քաղցկեղի դեմ պայքարելու է վճռականությամբ։
«Ես ու Միշելը մտածում ենք Բայդենների ընտանիքի մասին։ Ոչ ոք ավելին չի արել քաղցկեղի բոլոր ձևերի համար բեկումնային բուժում գտնելու համար, քան Ջոն, և ես վստահ եմ, որ նա կհաղթահարի այս մարտահրավերը իր նշանակալից վճռականությամբ: Աղոթում ենք նրա շուտափույթ և ամբողջական ապաքինման համար»,- գրել է նա X սոցիալական ցանցում։
ԱՄՆ նախկին փոխնախագահ և 2024 թվականի նախագահական ընտրությունների դեմոկրատ թեկնածու Քամալա Հարրիսը X միկրոբլոգում շեշտել է. «Ջոն մարտիկ է: Ես գիտեմ, որ նա այս մարտահրավերին դիմակայելու է նույն ուժով, տոկունությամբ և լավատեսությամբ, որոնք միշտ սահմանել են նրա կյանքն ու ղեկավարությունը: Մենք հույս ունենք լիարժեք և արագ ապաքինման»:
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի մոտ շագանակագեղձի քաղցկեղ է ախտորոշվել։
«Չնայած սա հիվանդության ավելի ագրեսիվ ձև է, քաղցկեղը, կարծես, հորմոնալ առումով զգայուն է, ինչը թույլ է տալիս արդյունավետ կառավարում։ Նախագահը և նրա ընտանիքը բժիշկների հետ քննարկում են բուժման տարբերակները»,-ասել է Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարը։
82-ամյա Բայդենի հիվանդությունն ախտորոշվել է մայիսի 16-ին՝ միզուղիների հետ կապված խնդիրների պատճառով անցկացված հետազոտության ընթացքում։
ԱՄՆ նախկին նախագահի առողջական վիճակը և աշխատունակությունը պարբերաբար կասկածի տակ էին դրվում նրա նախագահության ընթացքում։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ