Երևանից դեպի «Զվարթնոց» օդանավակայան երթևեկելիս, նկատե՞լ էք արդյոք, որ մեծադիր գովազդային վահանակների վրա «Հայաստանի լեռները» խորագրի ներքո ներկայացված են տարբեր հայ գեղանկարիչների գործերը՝ հայկական լեռների պատկերներով: Հասկանալի է, որ Արարատը այդ շարքում չպետք է լիներ: Ավելին ասեմ, այդպիսի վահանակները տեղադրվել են հենց Արարատ լեռը մեր ուղեղներից ու ընկալումներից «դուրս գրելու» նպատակով: Եվ դա արել է ԿԳՄՍ-ն՝ օրվա քաղաքական պատվերներին համահունչ գործելու նպատակով:
ԿԳՄՍ-ի կարճամիտ ուղեղներում կարճ միացման արդյունքում ծնված այս այլանդակությունը սրանով չի սահմանափակվել:
Երեկ, Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ, ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանն Ավ․ Իսահակյանի տուն-թանգարանում ներկա գտնվեց «Իսահակյանը և ժամանակը» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացմանը։ Այս ցուցադրության հայեցակարգի կապակցությամբ նախարարության կայքէջում հետևյալ ցնցող ու դարակազմիկ բացատրությունն ենք կարդում.
«Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված «Իսահակյանը և ժամանակը» խորագրով ցուցադրությամբ Իսահակյանը ներկայացվում է արդի ընկալումների շրջանակում ոչ միայն որպես գրող, այլև հասարակական գործիչ, որն ակտիվ մասնակցություն է ունեցել ժամանակի աշխարհաքաղաքական փոփոխություններին»։
Հասկանալու համար, թե ի՞նչ է սա նշանակում և հատկապես ինչ են նկատի ունեցել «արդի ընկալումների» տակ, բավական է ծանոթանալ ցուցադրության այս հատվածին, որը լիովին հարմարեցված է «Իրական Հայաստանի» տխմարաբանությանն ու Արագածն Արարատի փոխարեն սիրելու ու տեսնելու զազրախոսությանը: Եթե ներքևի ճամպրուկներն էլ արտագաղթելու բացահայտ ակնարկ է ՝ արդի ընկալումների համաձայն, ապա «Իրական Հայաստանի» իրական ուղերձներն ամբողջական են դառնում:
Քաղաքական այլասերված գաղափարներով մի´ պղծեք Իսահակյանի հիշատակը, մի հարմարեցրեք հոբելյաններն ու անհատների գործունեությունը թերուս ու խեղված ուղեղներում հասունացած գաղափարներին:
Հեռու´ պահեք ձեր այլասերված քաղաքական տեսլականներն ու հայեցակարգերը մեր թանգարաններից ու դպրոցներից:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար