«Մի խումբ ոստիկաններ ներս են մտել, պառկացրել գետնին ու կանդալել, ես ասում եմ, ինչի՞ եք կանդալում, ես գալիս եմ»,- ասել է նա։
Այնուհետև նրան տեղափոխել են ոստիկանություն, այնտեղ ծեծել են, ինչի հետևանքով տղամարդը փսխել է։ Միայն դրանից հետո ոստիկաններից մեկն ասել է. «Մեռավ, մնաց վրեքներս, չխփեք»։
Ս. Աբրահամյանը խնդրել է շտապօգնություն կանչել, սակայն ասել են՝ գնա տուն, տնեցիք կկանչեն։ Նա դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, ներկայացրել տեղի ունեցածը։
Իսկ այս ամենը հետևել է այն բանին, երբ նախորդ օրը՝ապրիլի 28-ին Ս. Աբրահամյանը քնած է մնացել ու չի հասցրել ժամանակին՝ ժամը 10։30-ին ներկայանալ Արամավիրի քննչական բաժանմունք։ Արթնանալուն պես, ըստ իրեն, զանգահարել է ոստիկանություն, ներկայացրել է իրավիճակը։ Ոստիկանությունից ասել են՝ կարող է ավելի ուշ ներկայանալ՝ ժամը 16։00-ին։ Ներկայացել է, բայց չեն ընդունել։
«ՄԻՊ գրասենյակին անմիջապես ներկայացրել եմ, քանի որ նախկինում էլ՝ 2021-ին տարել ծեծել են»,- ասել է քաղաքացին։
Ասուլիսին մասնակից բռնության ենթարկված Սերգեյ Աբրահամյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը նշեց, նայել են տեսանյութերը, այն համոզման է, որ ոչ միայն խոշտանգման տարրեր կան, այլև արժանապատվությունը նվաստացնող։
«Որևէ պատճառ չի եղել անձին բռնության ենթարկելու։ Տուժողը նշում է, թողեք, կգամ։ Այդ տեսանյութերը նկարել է կինը, պատկերացրեք՝ ինչ բռնություններ են եղել ոստիկանության բաժանմունքում»,- նշել է փաստաբանը։
Նա նշեց, որ խոշտանգման հատկանիիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել, սակայն որևէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել։
«Անպատժելիություն է, ինչքա՞ն կարելի է հանդուրժել այս բռնությունները ոստիկանների կողմից»,- ասել է Ղարագյոզյանը։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ