Կես տոննա քաշով խորհրդային «Կոսմոս-482» կայանը կարող է ընկնել Կովկասում․ BBC
Առաջիկա օրերին երկրի վրա կընկնի գրեթե կես տոննա քաշով խորհրդային միջմոլորակային տիեզերանավը։ Խոսքը «Կոսմոս-482» կայանի վայրէջքի մոդուլի մասին է, որը 1972 թվականին արձակվել է դեպի Վեներա, սակայն մնացել է Երկրի ուղեծրում, հաղորդում Է BBC-ն:
«Վայրէջքի մոդուլն ինքնին նախատեսված էր Վեներայի մթնոլորտ ավելի կոշտ մուտք գործելու համար, ուստի դրա ջերմային վահանը և կնքված խցիկը, ամենայն հավանականությամբ, կարող են գոյատևել մթնոլորտում, սակայն ոչ արքն ամբողջությամբ։ Դիտարկումներն անուղղակիորեն ցույց են տալիս, որ այն կարող էր վաղուց պարաշյուտ բաց թողնել, ինչը նշանակում է, որ կառուցվածքի ամբողջականությունը խախտված է և շատ բան կախված է մթնոլորտ մուտք գործելու պրոֆիլից», - BBC-ին ասել է Գեորգի Տրիշկինը՝ «Տեխասի տեղեկագիր» հեռագրային ալիքի հեղինակը, որը նվիրված է տիեզերական արձակումներին։
Նրա խոսքով՝ հաշվարկները, որոնք հիմնված են ուղեծրի պարամետրերին, ցույց են տալիս, որ բեկորների անկման շրջանը գրեթե ամբողջությամբ անցնում է ցամաքով, իսկ ավելի ճիշտ՝ Եգիպտոսի, Սիրիայի, Թուրքիայի և Ադրբեջանի տարածքով, այդ պատճառով բնակելի շրջաններ մտնելու վտանգ կա: «Կոսմոս-482»-ի անկումը, տարբեր հաշվարկներով, տեղի կունենա մայիսի 8-ից 14-ը ընկած ժամանակահատվածում։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Եվս մեկ ստուգայց՝ հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում. Պապիկյան
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...