Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. Կոշտա Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներն Ռուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայից Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք Արարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին «Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել Իրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիություն

ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. ԿոշտաՀռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներնՌուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայիցՄալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելԻրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիությունWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւ
Հայաստան

Ովքեր են անհուսալի վարկերի աջակցության ծրագրի շահառուները, որքան փոխհատուցում է տրվել այս պահի դրությամբ. պարզաբանում

Դեռևս մարտի 6-ին կառավարությունն ընդունել է անհուսալի վարկեր ունեցողների տնտեսական ակտիվության խթանման ծրագիրը։ Աջակցությունը կտրվի այն վարկառու ֆիզիկական անձանց, որոնց բոլոր վարկերը 3 և ավելի տարի դասակարգված են անհուսալի, և, միևնույն ժամանակ, մայր գումարի գծով պարտավորությունը չի գերազանցում 1 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարումների վարչության, ընտանիքներին տրվող նպաստների բաժնի պետ Արմեն Մարգարյանը Tert.am-ի հետ զրույցում մանրամասներ է հայտնել, թե ովքեր կարող են լինել ծրագրի շահառուները և ինչպես կարող են դիմել ծրագրին:

«Ծրագրի նպատակն է` աջակցել աշխատաշուկայից դուրս մնացածներին կամ մասնակի ֆորմալ զբաղվածություն ունեցողներին, որոնք ունեն անհուսալի վարկեր, դասակարգված վարկային պարտավորություններ՝ վերականգնելու իրենց տնտեսական ակտիվությունը աշխատանքի տեղավորվելու միջոցով։

Սա նշանակում է, որ կառավարությունը հնարավորություններ է ստեղծում այդ անհուսալի վարկեր ունեցողներին՝ իրենց աշխատանքից գանձվող գումարի չափը սահմանափակել ինչ-որ առումով և հնարավորինս օգնել այդ տուրք-տուգանքները վերականգնելու: Սա հնարավորություն է` չձևակերպվածից աշխատողին բերել ձևակերպված դաշտ, գանձի համապատասխան, հարկել տուրքեր և դրանք ուղղի այդ իր վարկերի փակմանը»,- պարզաբանեց նա:

Հարցին՝ ովքե՞ր են  ծրագրի շահառուները, նա ասաց՝ ՀՀ քաղաքացիները, ժամանակավոր պաշտպանության տակ գտնվող անձինք՝ վարկառուները, որոնք ունեն ավելի քան երեք տարի վաղեմության անհուսալի վարկ ձևակերպումը, և նրանց վարկերի մայր գումարը չի գերազանցում 1 մլն դրամը:

Ճշտող հարցին՝ ո՞վքեր են ժամանակավոր պաշտպանության տակ գտնվող անձինք, Մարգարյանն ասաց. «Դիտարկենք այսպես՝ Արցախից եկած մեր հայրենակիցները, որոնք այստեղ ունեն ինչ-որ վարկեր, բայց դեռ քաղաքացի չեն հանդիսանում: Օտարերկրյա քաղաքացիները, օրինակ, չեն կարող ծրագրից օգտվել»:

Նրա խոսքով՝ այսինքն, այս ծրագրից իրավունք ունեն օգտվելու ՀՀ քաղաքացիները կամ ՀՀ-ում ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ունեցող անձինք, որոնք էլ իրենց հերթին ունեն երեք տարի և ավելի վաղեմության ժամկետ ունեցող անհուսալի վարկ, որի մայր գումարը չի գերազանցում մեկ միլիոն դրամը։ Նա հստակեցրեց, որ նշվածներից էլ այն անձինք, որոնք ՊԵԿ-ի տեղեկատվությամբ համարվում են աշխատող՝ այսինքն, եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարումների անձնավորված հաշվառման համակարգում առկա են նրանց մասին տեղեկատվություն. այսինքն, նրանք աշխատում են և մուծում այլ իրավական ակտով սահմանված հարկեր:

Մարգարյանը նշեց, որ քաղաքացու հաշվառման համար երկու ձև գոյություն ունի:

«Առաջինը, նա հաշվառում է իր տանից նստած՝ համակարգչի, հեռախոսի միջոցով՝ համապատասխան դաշտ մտնելով, նույնականացվելով «Ես եմ» ծրագրով, որ հստակ ծրագիրը հասկանա որ ինքն է: Ընդամենը մտնելով այդտեղ՝ գրանցվում է և տալիս է այն հարցերի պատասխանը, որն առաջարկումէ  ծրագիրը: Պատասխանը ստանում է  վայրկյանների ընթացքում, իսկ եթե չի համապատասխանում, մերժվում է, ապա մերժման դեպքում համապատասխան պատճառներն է ասում:

Երկրորդ տարբերակը՝  ցանկացածը, որը կարծում է, թե շահառու է, դիմում է միասնական սոցիալական ծառայության ցանկացած մասնաճյուղ, անձը հաստատող փաստաթղթով մոտենում է  ցանկացած մասնագետի, նրանք էլ լրացնում տվյալները : Նորից նույն կերպ՝ մի  քանի վայրկյանի ընթացքում ստանում է պատասխան՝ ծրագրից օգտվելո՞ւ է, թե՝ ոչ, և եթե չի օգտվելու, ի՞նչն է պատճառը»,- ասաց նա:

Թե այս պահի դրությամբ որքան են դիմումատուների քանակը, Մարգարյանը նշեց, որ տվյալները չունի ձեռքի տակ: «Այս պահին չեմ կարող ասել, բայց, բնականաբար, կան արդեն: Մենք արդեն երկրորդ ամիսն ենք վճարում, փետրվարինը վճարել ենք մարտին, մարտի վճարումը սկսել ենք ապրիլ ամսվա վերջերից: Հիմա այս պահին ուղղակի վիճակագրական որևէ տվյալ չկա մոտս, բայց, բնականաբար, արդեն իսկ մի քանի հազար մարդ արդեն իսկ դիմել է, արդեն իսկ շուրջ 150-200 միլիոնի կարգի գումար արդեն վճարվել է կամ վճարվում է»,- ասաց նա: