Նրանց տեղեկություններով՝ Մեծ Բրիտանիայի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, ծովակալ Թոնի Ռադակինը դիմել է եվրոպացի գործընկերներին՝ հայտարարելով, որ Ռուսաստանի հետ հնարավոր խաղաղության համաձայնագրի կնքումից հետո Ուկրաինա պետք է ուղարկվի 64 հազար զինվորական։ Ապրիլի սկզբին նա հայտարարեց, որ Լոնդոնը պատրաստ է ուղարկել մինչև 10000 զինվոր, և Ֆրանսիան նշեց նույն թիվը։
Եվրամիության պաշտպանության նախարարները մտահոգություն են հայտնել Մեծ Բրիտանիայի պլանների վերաբերյալ ապրիլի 10-ին կայացած «կամավորների կոալիցիայի» հանդիպմանը, հայտնել են աղբյուրները: Նրանք ասել են, որ 64000 զինվոր հավաքելու «շանս չկա», և որ «նույնիսկ 25000 հոգին խթան կհանդիսանա համատեղ ջանքերի համար», գրում է թերթը։
Դաշնակիցները բրիտանական պաշտպանության նախարարության ղեկավար Ջոն Հիլիին նաև նշել են, որ եթե Ուկրաինա նման թվով զորքեր տեղակայվեն, անհրաժեշտ կլինի երկու տարվա ընթացքում 256000 զինծառայող տրամադրել տեղում՝ հաշվի առնելով ռոտացիան, և դրա իրականացման հնարավորությունը, նրանց կարծիքով, կասկածելի է։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա