Թրամփը Պուտինին կանգնեցնելու միջոց ունի, բայց ռիսկի չի դիմի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պուտինին կանգնեցնելու միջոց ունի, սակայն ռիսկի չի դիմի: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:
Ուկրաինայում հրադադարը, հնարավոր է, մոտ է, բայց Կիևը ստիպված կլինի բանակցել Թրամփի այսպես կոչված խաղաղ առաջարկների հիման վրա, որոնք ներառում են տարածքային զիջումներ: Իսկ Պուտինին կանգնեցնելու միակ միջոցը ամերիկյան զորքերի տեղակայումն է, սակայն Թրամփը նման քայլի չի գնա, քանի որ հասկանում է, որ արևմտյան դաշնակիցները չեն աջակցի։
Այս փուլում Կիևի զիջումներն անխուսափելի են։ Միևնույն ժամանակ, լրագրողները ենթադրում են, որ Ուկրաինան, հավանաբար, այլ ելք չունի, քան բանակցություններ վարել Թրամփի վերջին առաջարկների հիման վրա, որոնք ենթադրում են տարածքային զիջումներ: Ըստ լրագրողների՝ «Ուկրաինայում իրավիճակը ցույց է տվել ՆԱՏՕ-ի թուլությունը, և Պուտինը դա կդիտարկի որպես «կանաչ լույս» ապագա ագրեսիաների համար: Նման դիրքորոշում են ունենալու Չինաստանը, Իրանը և այլ ռեժիմներ, որոնք կոշտ կերպով հակադրվում են Արևմուտքին»։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա