Ղրղզստանը ՌԴ-ին բողոքի նոտա է հանձնել հանրային բաղնիքում տեղի ունեցած միջադեպի պատճառով
Ղրղզստանի ԱԳՆ-ն Ռուսաստանի դեսպան Սերգեյ Վակունովին նոտա է հանձնել ղրղզ ներգաղթյալների զանգվածային ձերբակալությունների և նրանց նկատմամբ ուժի կիրառման առնչությամբ, հայտնում է արտաքին քաղաքականության վարչության մամուլի ծառայությունը։
Ղրղզստանի փոխարտգործնախարար Ալմազ Իմանգազիևը հանդիպել է Վակունովի հետ ապրիլի 11-ին Մոսկվայի «Բոդրոստ» հանրային բաղնիքի համալիրում ղրղզստանցիների զանգվածային ձերբակալություններից հետո։
«Ռուսական կողմին տրվել է նոտա՝ խնդրանքով տեղեկատվություն տրամադրել իրականացված գործողության հիմքերի, ինչպես նաև քաղաքացիների նկատմամբ ուժի կիրառման վերաբերյալ»,- հայտնում է ԱԳՆ-ն։
Ղրղզստանը նաև խնդրել է ապահովել իր քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը և կանխել նմանատիպ միջադեպերը ապագայում, քանի որ դրանք կարող են վնասել Ղրղզստանի և Ռուսաստանի դաշնակցային և ռազմավարական հարաբերությունները։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա