«Անտեր» ու անտնօրեն իմ Էրեբունի
Yerkir.am-ը շարունակում է իր ուշադրության կենտրոնում պահել Էրեբունի թանգարանի հետ կապված զարգացումները:
«Մեր նախորդ անդրադարձներում արդեն նշել ենք, որ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում տիրում է «անտեր ու անտնօրեն» վիճակ: Երբ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր երդմնակալության ժամանակ ձեռքը դնում էր Երևանի ծննդյան վկայականը համարվող Արգիշտի արքայի սեպաագիր արձանագրության վրա, թվում էր, թե գոնե Էրեբունու նկատմաբ պետք է լիներ առանձնահատուկ վերաբերմունք: Բայց, դեպքերը զարգացան լրիվ հակառակ կերպով:
Էրեբունի թանգարանում արդեն տևական ժամանակ է, ինչ տիրում է բարձիթողի վիճակ: Շուրջ 11 ամիս թանգարանը չունի տնօրեն, իսկ 2024 թվականի հոկտեմբեր ամսվա առաջին կեսին՝ շուրջ 15 օր Էրեբունի թանգարանը չի ունեցել ոչ միայն տնօրեն, փոխտնօրեն, այլ նույնիսկ տնօրենի պարտականությունները կատարող ժամանակավոր պաշտոնակատար: Այսինքն, Երևանի քաղաքապետարանը, որի ենթակայության տակ էլ գտնվում է Էրեբունի թանգարանը, «թքած ունենալու» քաղաքականություն է վարում հայոց պատմության ու ինքնության, մայրաքաղաք Երևանի կարևորագույն խորհրդանիշներից մեկի՝ Էրեբունու համար: Հետաքրքիր է՝ ո՞ր իրավական ակտով է սահմանված, որ նման առանձնահատուկ թանգարանը պետք է չունենար ղեկավար:
Փաստենք, որ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի համակարգում են գտնվում «Կարմիր բլուր» և «Շենգավիթ» մասնաճյուղերը:
Դեռևս 2024 թ. նոյեմբեր ամսին «Արմենիա» հեռուստաընկերության լրագրողին տված հարցազրույցում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը հավաստիացրել էր, որ 2024 թ. վերջին հայտարարվելու է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենի մրցույթ: Սակայն, Գոշ Սարգսյանի խոսքն իրականություն չդարձավ:
Մեր ունեցած տեղեկություններով՝ թանգարանի տնօրեն դառնալ շատերը մերժում էին՝ հաշվի առնելով, որ «Էրեբունին» երկար տարիներ մեծ հաջողությամբ ղեկավարել է անվանի հնագետ Միքայել Բադալյանը, ում տնօրինության օրոք թանգարանը գրանցել էր աննախադեպ ձեռքբերումներ և միջազգային հեղինակություն: Մյուսներն էլ պատճառաբանել են թանգարանի տնօրենի համար նախատեսված «խղճուկ» աշխատավարձը, որն, առանց հարկերի կազմում է շուրջ 170,000 դրամ:
Կրկին մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 8-ին Երևանի քաղաքապետարանում վերջապես տեղի է ունեցել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենի թափուր հաստիքի համար հայտարարված մրցույթը, որին դիմել է հնագետ Արտավազդ Զաքյանը: Ըստ տեղեկությունների՝ Արտավազդ Զաքյանին չի հաջողվել հաղթահարել տնօրենի մրցույթի համար ներկայացված պահանջները, և Էրեբունի թանգարանը կրկին մնացել է առանց տնօրեն»,– գրում է լրատվամիջոցը:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա