Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. Կոշտա Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներն Ռուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայից Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք Արարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին «Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել Իրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիություն

ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. ԿոշտաՀռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներնՌուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայիցՄալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելԻրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիությունWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւ
Հայաստան

Կնոջ սպանության գործով նիստին դատական կարգադրիչը մահացել է՝ սրտի կանգից

 
«Փաստինֆո» — ն գրում է․

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Շենգավիթ» նստավայրում երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել՝ 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանին խեղդամահ անելու մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանի գործով դատական նիստի ընթացքում։ Նիստերի դահլիճում գտնվող տղամարդկանցից մեկը հայտարարել է, թե իրականում ինքն է սպանել Տաթևիկ Աբրահամյանին, ապա՝ դիմել փախուստի, ինչից հետո իրավիճակը նիստերի դահլիճում գերլարվել է, անգամ դատական կարգադրիչը, որը կարգավորում էր նիստերի դահլիճը, մահացել  է ՝ սրտի կանգից։

Նարեկ Սարգսյանի պաշտպան Աննա Ծառուկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմեց, որ դատական նիստի ընթացքում, երբ մեղադրանքի կողմը միջնորդում էր անթույլատրելի ապացույց ճանաչել պաշտպանության կողմի ներկայացրած որոշակի նյութեր, պաշտպանության կողմն էլ՝ միջնորդել էր հետաձգել դատական նիստը, այդ ընթացքում նիստերի դահլիճում գտնվող մեկ տղամարդ պարբերաբար կանգնում է՝ հայտարարելով, որ ասելիք ունի։

«Դատավորը թույլ չէր տալիս, ինչը բնական է, դահլիճից ամեն մեկը չի կարող կանգնել և հայտարարություն անել։ Դատարանը հորդորեց հանգիստ նստել տեղը, հակառակ դեպքում՝  սանկցիա կկիրառվի։ Նա շարունակեց պնդել, որ կարևոր ասելիք ունի՝ գործի վերաբերյալ, դատարանն էլ՝ նախազգուշական սանկցիա կիրառեց, սակայն տղամարդը շարունակեց պնդել, որ չի հեռանալու՝ մինչև գործի վերաբերյալ կարևոր տեղեկություն չտա։ Այդ պահին դատավորը վեր կացավ, ընդմիջում հայտջարարեց, այդ տղան էլ այլայլված էր, երբ դատավորը գրեթե դուրս էր եկել, այդ տղան բղավեց, որ սպանությունն ինքն է կատարել»,- ասաց Ծառուկյանը՝ պատմելով, որ դրանից հետո իրավիճակը դատարանում գերլարվել է, Նարեկ Սարգսյանն անմիջապես արձագանքեց շատ բուռն, էմոցիոնալ, տպավորություն է, որ նույնիսկ աֆեկտի մեջ ընկավ․ « երեք տարի կալանքի տակ է, մեղադրվում է սպանության մեջ, պնդում, որ անմեղ է, բայց այս ողջ ընթացքում իրեն կոռեկտ է պահել»։ Դատարանում խառնաշփոթ է եղել, սեղան է կոտրվել, այդ տղան փախչել է՝ դատավորի ուղղությամբ և դուրս եկավ դատավորի համար նախատեսված դռնով, դուռը փակեցին, որ Նարեկ Սարգսյանի ձեռքից այդ տղային կարողանան փրկել․ «Իրավիճակն աննկարագրելի էր, այնտեղ պետք է լինեիք․․․ դրանից հետո այդ տղան ուր է գնացել, ինչպես են բաց թողել, ով է բաց թողել՝ նման հայտարարությունից հետո։ Ձերբակալեին, պարզեինք՝ ինչ է եղել, հաղորդում ներկայացնեին։ Իջել ենք ներքև՝ սպասելու, քանի որ ընդմիջում էր հայտարարված, կարգադրիչներից մեկը, որն այդ պահին դահլճի կարգուկանոնն էր սպասարկում, իջել է ներքև և մահացել։ Նախնական տվյալներով՝ սրտի կանգ է ունեցել, նաև ասել են, որ շաքարային դիաբետ էլ ուներ։ Հնարավոր է իրավիճակից էլ լինել, հնարավոր է՝ ոչ, դա այս պահին ոչ ոք չի կարող ասել։ Սպասել ենք՝ հասկանալու, թե փրկել հնարավոր է արդյոք, թե ոչ, դատարանում խառնաշփոթ էր»։  Գիշերը փաստաբանը նաև այցելել է ՔԿՀ՝ տեսակցելու Նարեկ Սարգսյանին, վերջինս մի քանի անգամ բժշկի է դիմել, ինքնազգացողությունը վատացել էր։

Հաջորդիվ՝ փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, որ քննություն իրականացվի, պարզեն՝ այդ տղան ինչ կապ կարող է ունենալ, ինչից դրդված, գուցե նա է արել, գուցե՝ ոչ։ Ի դեպ, այժմ պարզվել է այդ հայտարարությունն արած անձի ինքնությունը, վերջինս Նարեկ Սարգսյանի համագյուղացին է և ունի բարեկամական կապ։ Հաղորդումից զատ պաշտպանը պատրաստվում է դատարան հրատապ միջնորդություն ներկայացնել՝ պահանջելով հարցաքննել նշված անձին, այնուհետև, կմիջնորդի նաև փոխել խափանման միջոցը։

Փաստաբանը նաև հայտնեց, որ հետազոտել է բոլոր տեսագրությունները, նոր փաստեր կան։ Մասնավորապես, ըստ փաստաբանի, տեսագրություններով չի հիմնավորվում, որ տուժողը տանն է եղել, կա վկա, որը հացաբուլկեղենի խանութի աշխատակից է, պնդում է, որ տուժողը դրսում իր հեռախոսից զանգ է կատարել։

«Մենք տեսնում ենք այդ զանգը, հեռախոսազանգը եղել է 21։36, վկայի ցուցմունքի համաձայն՝ ժամը 20։00-ի սահմաններից տուժողը եղել է դրսում, միևնույն ժամանակ տեսագրություններում չի հիմնավորվում, որ մինչև մեղադրանքում նշված ժամը տուժողը եղել է տանը։ Քննիչը, հստակ ձեռքի տակ ունենալով այդ տղայի ցուցմունքը, տվյալները, որ ժամը 21։36-ին  հեռախոսազանգ է եղել, մեղադրանքը սկսել է արձանագրել 21։15-23։20-ն ընկած ժամանակահատվածը, երբ նույնիսկ տեսագրությամբ չի հիմնավորվում, որ վերադարձել է»,- նշեց Ծառուկյանը՝ հավելելով, որ հետազոտված ապացույցներով նաև փաստվել է, որ  բուժաշխատողն,  մեկ րոպեից քիչ, մուտք է գործել և դուրս եկել, որովհետև շքամուտքի լույսերից շարժը երևում է, որ ներս չեն մտել ամբողջ ընթացքում, ուստի, բժշկի պնդումը, որ գիշերը կատարել է համապատասխան գործողություններ, հերքվում է, որովհետև մեկ ակնթարթով մուտք է գործում և դուրս գալիս։

Հիշեցնենք, որ Տաթևիկ Աբրահամյանի սպանությունը տեղի է ունեցել 2022թ. մայիսի 5-ին՝ Երևանում։ Բնակարանում հայտնաբերվել էր 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանի դին՝ պարանոցի և դեմքի շրջանում բռնության հետքերով։ Վերջինս ոստիկանության Կոտայքի մարզային վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Ավետիք Աբրահամյանի դուստրն է, աշխատում էր ԵՊՀ-ում՝ որպես դասախոս։ Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել, ապա՝ կալանավորվել է Տաթևիկի ամուսինը՝ Նարեկ Սարգսյանը։ Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական գործող օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ առանձին դաժանությամբ սպանության հատկանիշներով։ Ըստ վարույթն իրականացնող մարմնի, կնոջը խեղդամահ է արել երեք տարեկան երեխայի աչքի առաջ։ Քրեական գործն արդեն տևական ժամանակ է, ինչ դատարանում է, գտնվում է դատավոր Սամվել Յուզբաշյանի վարույթում։