«Փաշինյանն առաջիկայում պատրաստվում է տեռոր եւ ռադիկալ փոփոխություններ անել իշխանական թիմում՝ ցույց տալով, որ դժգոհ է բոլորից եւ կատարում է իր նախընտրական «խոստումը»` որ եթե ՔՊ-ն չհաղթի, գլուխներ կթռչեն: Հույս ունի, որ ոմանց «զոհաբերելով»` 26-ի ընտրություններին ընդառաջ իրենց ռեյտինգը կբարձրանա:
Հնարավոր է անգամ ԱԺ խմբակցությունում «չիստկա» անի` ազատվելով, օրինակ, Անդրանիկ Քոչարյանից ու Վիլեն Գաբրիելյանից։Ի դեպ, ՔՊ-ում ավելի շատ հուզվել են ոչ թե Գաբրիելյանի` Գյումրիում անադեկվատ պահվածքից, այլ այն հայտարարությունից, որ իշխանությունը 2026-ին չի լինելու։
ՔՊ-ականները երեկ չէին բացառում, որ Վիլենը որոշ շրջանակների ուղղորդմամբ հատուկ գնացել է Գյումրի, որ վարկաբեկի ՔՊ-ին։ Մեզ ասացին, որ նրա պահվածքի հարցը կքննարկվի ՔՊ վարչությունում։
ՔՊ-ում կարծում են նաեւ, որ իրենք աշխատել են գերլարումով, Գյումրիից տուն չեն եկել, եւ պարտության պատճառը ոչ թե իրենք են, այլ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը:
Այն, որ իրենց վարկանիշը «պլինտուսից» ցածր է, գիտի նաեւ Փաշինյանը․ պատահական չէ, որ նա չմասնակցեց եզրափակիչ հավաքին, որ ՔՊ-ի պարտությունն իրեն չվերագրվի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...