«Կիրակի օրը Փարաքարում իշխանությունը ջախջախիչ պարտություն կրեց․
«Միասնություն» դաշինքը՝ Վոլոդյա Գրիգորյանի թեկնածությամբ, 57% տոկոս ձայն ստացավ։ Արդյունքների հրապարակումից հետո Փարաքարում իշխանական թեւը համայնքապետի թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանի շտաբի դիմաց լուռ ծխում էր, իսկ կողքի գյուղում՝ Մերձավանում, մեծ տոնախմբություն էր։
Կեսգիշերն անց հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել էին Վոլոդյա Գրիգորյանի Մերձավանի շտաբում եւ նշում էին նրա հաղթանակը։
Գրկախառնություններ, ուրախություն, վանկարկումներ, օդ թռցնել, իսկ վերջում՝ հրավառություն, ի նշան դժվարությամբ ձեռք բերված հաղթանակի։
Մեզ հասած լուրերի համաձայն՝ պարեկները կեսգիշերն անց գնացել եւ տուգանել են Վոլոդյա Գրիգորյանի աջակիցներին՝ հրավառություն կազմակերպելու համար։
Ներքին գործերի նախարարությունից հաստատեցին մեր տեղեկությունը․ «Այսօր, ժամը 0․30-ի սահմաններում, Մերձավան բնակավայրում հրավառություն կազմակերպելու համար՝ Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից, ՎԻՎ օրենսգրքի 180 հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի համար, կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն»։
Իսկ թե կոնկրետ ով է տուգանվել, ՆԳՆ-ից ասացին, որ անուններ չեն հրապարակում։
Հոդվածը, որով տուգանել են հրավառությունը կազմակերպողին, սահմանում է․
«Գիշերային ժամանակ հրագործական արտադրատեսակներ օգտագործելը (բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի) առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով»։ Բայց ավելի շատ տուգանել են պարտության «հերսից»:


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...