Բացի Ժիրնոկլեևից, գործին առնչվում են նաև Օլեգ Ռուսանովը, Բորիս Տրետյակը, Դմիտրի Յուխնևիչը, Իգոր Բալաշովը, Գենադի Լուկյանովը, Սերգեյ Շչերբակովը, Գերման Գրիշինը, Սերգեյ Շչուկարյովը, Մարատ Յանբուխտինը և Գրիգորի Ռաբինովիչը (նա մահացել է 2024-ի հունիսին, սակայն նրա հարազատները դեմ են եղել գործին փակելուն):
Կախված կազմակերպված հանցավոր խմբում իրենց դերից՝ նրանք մեղավոր են ճանաչվում զինված խմբավորման և հանցավոր համայնքի ստեղծման և մասնակցության, սպանության, առևանգման, գողության, կողոպուտի, շորթման և զենքի ապօրինի շրջանառության մեջ (ՌԴ Քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածի 2-րդ մաս, ՌԴ Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասի «գ.» ենթակետ, ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի «ա» ենթակետ, ՌԴ Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի 3-րդ մասի «ա», «բ» ենթակետեր, 163-րդ հոդվածի 3-րդ մաս, ՌԴ Քրեական օրենսգրքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի «ա, բ» ենթակետեր, 16-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետեր, ՌԴ Քրեական օրենսգրքի 159.2-րդ հոդվածի 4-րդ մաս, ՌԴ Քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 3-րդ մաս, ՌԴ Քրեական օրենսգրքի 222.1-րդ հոդվածի 3-րդ մաս, ՌԴ Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 3-րդ մաս:
Ըստ քննիչների՝ կազմակերպված հանցավոր խումբը ստեղծվել է 90-ականների սկզբին և գործել է հիմնականում Մոսկվայի տարածաշրջանում։ Ենթադրվում է, որ Ժիրնոկլեևի և Ռաբինովիչի ղեկավարությամբ մի քանի սպանություններ են կատարվել, ներառյալ՝ «Ռոսպիշեպրոմ» ԲԲԸ տնօրեն Վալերի Ժուրավլևի և «Մոսկվա» հանրախանութի փաստաբան Անդրեյ Բրալյուկի սպանությունը։ Ամենաաղմկահարույց հանցագործությունը, որին մեղադրել են Տագանսկին, 2017 թվականին փաստաբան Նատալյա Վավիլինայի սպանությունն էր։


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...