Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ուկրաինան ողջունում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապեր ունենալու Հայաստանի ընտրությունը. Զելենսկի Թրամփը հայտարարել է, որ մտածում է Օնտարիո լիճը Ամերիկա լիճ վերանվանելու մասին Ազգային ժողովն ընդունեց ՀՀ կառավարության՝ 2026-2031 թվականների ծրագիրը Ջրհեղեղների պատճառով Չինաստանի հարավում տասնյակ հազարավոր մարդիկ են տարհանվել Վատիկանը պատրաստ է օգնել Ուկրաինայում խաղաղության հասնելու հարցում. կայացել է Լավրով-Գալագեր հանդիպումը Սերժ Սարգսյանը հեռացել է Հակակոռուպցիոն կոմիտեից Եթե ընդունի այդ օրակարգը, ես կնստեմ և իր հետ կքննարկեմ դա. Նիկոլ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին Պետությանը պատճառվել է շուրջ 2.6 մլրդ դրամի վնաս. Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված ընկերությունների տնօրենները ձերբակալվել են Կա՛մ մանդատները վայր դրեք ու զբաղվեք հեղափոխությամբ, կա՛մ աշխատեք. Փաշինյանը՝ ընդդիմությանը ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում Ծանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 առաջնությունում Հայաստանն այսօր երկու մասնակից ունի Էդգար Սևիկյանը հեռանում է հունգարական «Ֆերենցվարոշից»

Ուկրաինան ողջունում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապեր ունենալու Հայաստանի ընտրությունը. ԶելենսկիԹրամփը հայտարարել է, որ մտածում է Օնտարիո լիճը Ամերիկա լիճ վերանվանելու մասինԱզգային ժողովն ընդունեց ՀՀ կառավարության՝ 2026-2031 թվականների ծրագիրըՋրհեղեղների պատճառով Չինաստանի հարավում տասնյակ հազարավոր մարդիկ են տարհանվելՎատիկանը պատրաստ է օգնել Ուկրաինայում խաղաղության հասնելու հարցում. կայացել է Լավրով-Գալագեր հանդիպումըՍերժ Սարգսյանը հեռացել է Հակակոռուպցիոն կոմիտեիցԵթե ընդունի այդ օրակարգը, ես կնստեմ և իր հետ կքննարկեմ դա. Նիկոլ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասինՊետությանը պատճառվել է շուրջ 2.6 մլրդ դրամի վնաս. Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված ընկերությունների տնօրենները ձերբակալվել ենԿա՛մ մանդատները վայր դրեք ու զբաղվեք հեղափոխությամբ, կա՛մ աշխատեք. Փաշինյանը՝ ընդդիմությանըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերումԾանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 առաջնությունում Հայաստանն այսօր երկու մասնակից ունի Էդգար Սևիկյանը հեռանում է հունգարական «Ֆերենցվարոշից» Զինված խմբավորումը հարձակվել է Հայիթիի բնակավայրերից մեկի վրաԶելենսկու աշխատակազմի ղեկավարի տեղակալը կալանավորվել էՀամատեղ ջանքերով ավելի կամրապնդենք առկա համագործակցությունը. Վահագն Խաչատուրյանը՝ Ուրուգվայի նախագահինՌԴ դեսպանը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակվելու առիթովՉկա հիմնավորում՝ որտեղից այդ գումարը. Սիսակ Գաբրիելյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի մասինԷդ մարդիկ պիտի փող չունենան, որ ընտրակաշառք բաժանեն․ վարչապետԼաչինում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները«Սարդ-մարդը․ Նոր օր»-ը հատել է 2,2 միլիարդ դոլարի սահմանըԴատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին փոխակապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբՌուսաստանում և Ուկրաինայում նոր փոխադարձ հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներՊապոյանն ու Շիրղոլամին քննարկել են հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերՍերժ Սարգսյանին ևս մեղադրանք ներկայացվեցՔոչարյանի գործով հարցաքննության է հրավիրվել Սերժ ՍարգսյանըԴուրս ենք գալիս գոյաբանական սպառնալիքների օրակարգից դեպի զարգացման օրակարգ. Կոնջորյանը՝ Կառավարության ծրագրի մասինTesla-ն բարձրացրել է Cybertruck պիկապների գինը23 մլրդ եվրոյի ճեղքվածք՝ Ուկրաինայի պաշտպանական բյուջեումԵկեք երեխաների հանգամանքը չշահարկենք․ Ալեքսանյանը՝ Լևոն Քոչարյանի տանը կատարված խուզարկության մասինԱլեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարինՑուցադրություն՝ նվիրված ՀՀ անկախության 35 և Բեռլինի թանգարանային կղզու հիմնադրման 200-ամյակներինՔոչարյանի ինքնազգացողությունը վատացել էԻրանի տնտեսության զարկերակները կտրելով՝ ԱՄՆ-ը չի հասնի իր նպատակներին. ՄադանիզադեԴատախազը ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Ք.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդումԱյս արմատացած հարաբերությունները հաջողությամբ հաղթահարել են ժամանակի ծանր փորձությունները. Աբաս ԱրաղչիՈստիկանության գվարդիայի ծառայողները 2026 թվականի առաջին կիսամյակում շուրջ 600 հանցագործության դեպք են բացահայտելՕդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՌոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվելՈւկրաինայում սպանվել է ՄԹ քաղաքացի, որ կռվում էր ՌԴ-ի կողմիցԱՄՆ-ը կարգելափակի Իրանի կառավարության և ԻՀՊԿ-ի ֆինանսավորման բոլոր աղբյուրները. ԲեսենթՉէին հավատացել, որ նման բան կարող է լինել իրենց հետ. ԳալջյանՄեծ Բրիտանիան եւ Ուկրաինան համատեղ կաշխատեն ռազմական արհեստական բանականության ոլորտումՔննարկվել են Հայաստանի և Վրաստանի ֆինանսաբանկային ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերԳյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնըԶելենսկին բարձր է գնահատել Էրդողանի ջանքերը խաղաղության ուղղությամբՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 6 500-ըՌուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները շարունակվում ենԱրմավիրի քրեական ոստիկանները կասեցրել են ապօրինի արդյունահանում«Opel»-ը գլխիվայր շրջվել է. կան տուժածներԱՄՆ-ում պատրաստվում են չեղարկել օտարերկրացիների վիզաները
Գիտություն

Գիտնականները ստամոքսի քաղցկեղի՝ նախկինում անհայտ պատճառի նշույլ են հայտնաբերել

Գիտնականներն առաջին անգամ համակարգված կերպով վերլուծել են ստամոքսի լորձաթաղանթի սոմատիկ մուտացիաները՝ բացահայտելու մուտացիոն գործընթացները, որոնցից մի քանիսը կարող են հանգեցնել քաղցկեղի:

Գիտնականների թիմը միաժամանակ նշույլներ է գտել ստամոքսի քաղցկեղի պոտենցիալ նոր պատճառի մասին, որը պահանջում է հետագա հետազոտություն:

Ուելքոմ Սենգերի ինստիտուտի, Մասաչուսեթսի տեխնիկական համալսարանի և Հարվարդի Բրոդ ինստիտուտի, Հոնկոնգի համալսարանի և նրանց գործընկերների հետազոտողները հաջորդականացրել են ստամոքսի լորձաթաղանթի նորմալ նմուշների ամբողջ գենոմը, որոնք վերցվել են ստամոքսի քաղցկեղով և ստամոքսի  քաղցկեղից զերծ մարդկանցից:

Գիտնականների խումբը պարզել է, որ չնայած ստամոքսի թթվային պարունակության կանոնավոր ազդեցությանը, ստամոքսի լորձաթաղանթը պաշտպանված է ցանկացած թունավոր ազդեցությունից: Նրանք պարզել են, որ 60 տարեկանում քաղցկեղ առաջացնող գեների մուտացիաներով բջիջները զբաղեցնում են ստամոքսի լորձաթաղանթի գրեթե 10%-ը: Նրանք նաև արտասովոր բացահայտում են արել, որ մարդկանցից ոմանք, բայց ոչ բոլորը, ունեին մուտացիաներ, որոնք հանգեցրին որոշակի քրոմոսոմների երեք կրկնօրինակ, ինչը վկայում է անհայտ մուտագենի ազդեցության մասին:

Հետազոտության արդյունքերը, որոնք հրապարակվել են Nature գիտական հանդեսում, համալրում են ստամոքս-աղիքային նորմալ հյուսվածքների մուտացիաների քարտեզը: Այս աշխատանքը հետազոտողներին հնրավորություն է տալիս ուսումնասիրել հիմնական մուտացիոն գործընթացները և համեմատել մուտացիայի մակարդակը օրգանիզմում, ինչպես նաև ավելի լավ հասկանալ քաղցկեղի զարգացման ամենավաղ փուլերը:

Ստամոքսի քաղցկեղը հինգերորդ ամենատարածված քաղցկեղն է աշխարհում, 2022 թվականին գրանցվել է մոտավորապես մեկ միլիոն նոր դեպք: 1.Այն աշխարհում քաղցկեղից մահացության երրորդ առաջատար պատճառն է: 2. Ամենաշատ դեպքերը գրանցվում են Արևելյան Ասիայում և Հարավային Ամերիկայում:

Ստամոքսի քաղցկեղի առաջացման վտանգը մեծացնող գործոնները ներառում են ավելորդ քաշը, ծխելը և Helicobacter pylori բակտերիայով վարակվելը, որը կարող է բորբոքում և ստամոքսի խոց առաջացնել:

Նոր հետազոտության ընթացքում Սանգերի ինստիտուտի հետազոտողները և նրանց գործընկերները որոշել են ուսումնասիրել ստամոքսի էպիթելիում սոմատիկ մուտացիաները՝ հետազոտելու համար նորմալ տարիքային մուտացիաների և ստամոքսի քաղցկեղի զարգացման մուտացիաների միջև անցումը:

Գիտնականների թիմը հաջորդականացրել է ստամոքսի նորմալ, ոչ քաղցկեղային հյուսվածքի 238 նմուշների ամբողջական գենոմները, վերցված Հոնկոնգից, ԱՄՆ-ից և Միացյալ Թագավորությունից 30 մարդու ստամոքսից, որոնցից 18-ը ստամոքսի քաղցկեղ ուներ, իսկ 12-ը՝ զերծ էր դրանից:

Հետազոտողները պարզել են, որ չնայած ստամոքսի թթվային պարունակության կանոնավոր ազդեցությանը, նորմալ ստամոքսային գեղձերի մուտացիաները տեղի են ունենում նույն արագությամբ, ինչ օրգանիզմի բջիջների մեծ մասում: Դա վկայում է, որ ստամոքսի էպիթելի բջիջները պաշտպանված են ստամոքսի թթվային պարունակության ցանկացած թունավոր ազդեցությունից:

Սակայն ստամոքսի քաղցկեղից տառապող մարդկանց շրջանում ստամոքսի նորմալ, ոչ քաղցկեղային լորձաթաղանթում մանրադիտակի տակ որոշ գեղձերի փոփոխություններ են հայտնաբերվել, որոնք նման են քաղցկեղի վաղ փուլերին: Այս նորմալ գեղձերը ունեին ավելի շատ մուտացիաներ, որոնք կարող էին նպաստել ստամոքսի քաղցկեղի զարգացմանը: 

Մուտացիաների թիվը շատ ավելի մեծ էր քաղցկեղային հյուսվածքում, ինչը ցույց է տալիս, որ ստամոքսի քաղցկեղը զգալիորեն արագացնում է մուտացիաներն իր զարգացման հետագա փուլերում:

Անսովոր բացահայտում է դարձել այն, որ ստամոքսի լորձաթաղանթի որոշ բջիջներ որոշակի քրոմոսոմների երեք կրկնօրինակ՝ 13, 18 և 20 քրոմոսոմներ են պարունակում, որոնք հայտնի են որպես տրիզոմիա: Նախորդ հետազոտությունների ժամանակ նման բան չի նկատվել այլ հյուսվածքներում, ինչը ենթադրում է, որ այն յուրահատուկ է ստամոքսի համար: Որոշ մարդկանց մոտ հայտնաբերվել է տրիզոմիայի բազմաթիվ դեպքեր, իսկ մյուսները՝ ոչ: Սա նշանակում է, որ այդ մարդիկ, ըստ ամենայնի, ենթարկվել անհայտ արտաքին մուտագենի ազդեցությանը: