«Սասնա ծռերի» առողջական վիճակը վատացել է, մեկն ինսուլտ է ստացել
«Հրապարակ» թերթը գրել է․
«Սասնա ծռեր» զինված խմբի անդամներ Վարուժան Ավետիսյանի, Պավլիկ Մանուկյանի եւ Մխիթար Ավետիսյանի առողջական վիճակը բանտում օր օրի վատթարանում է։ Մեզ պատմեցին, որ Պավլիկ Մանուկյանին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել են «Վարդաշեն», որտեղ պայմանները փոքր-ինչ բավարար են։ Երկու Ավետիսյանները դեռ շարունակում են իրենց պատիժը կրել Հայաստանի ամենավատ՝ Նուբարաշենի բանտում։ Վարուժան Ավետիսյանի մոտ երիկամների հետ կապված լուրջ խնդիրներ կան, ըստ մեր զրուցակցի: Առողջապահության նախարարության հատուկ հանձնաժողովն ուսումնասիրել է նրա առողջական վիճակը եւ եզրակացրել, որ այն բավականին ծանր է, իսկ նման բուժում կարելի է ստանալ միայն արտերկրում, մինչդեռ դրա թույլտվությունը դատական համակարգը չի տալիս։ Մխիթար Ավետիսյանը նույնպես ծանր հիվանդություն է տարել, եւ թվացել է, թե հաղթահարել է, բայց այն կարծես կրկին գլուխ է բարձրացրել։
Բանտում գտնվող «Ծռերի» ընկերը` Ազգային ժողովրդական բեւեռի անդամ Գեւորգ Սաֆարյանը, մեզ փոխանցեց, որ բոլոր մանրուքներին տեղյակ չէ, բայց ակնհայտ է, որ Վարուժան Ավետիսյանի մոտ առկա հիվանդության բուժումը ՀՀ-ում հնարավոր չէ․ «Սա պետության պաշտոնական դիրքորոշումն է, եւ պետությունը թույլ չի տալիս բուժում ստանա արտերկրում։ Պետությունը մի կողմից հայտարարում է, որ իր առողջապահական համակարգն ունակ չէ այս հիվանդությունը բուժելու, մյուս կողմից թույլ չի տալիս բուժում ստանա արտերկրում։ Պավել Մանուկյանն ու Մխիթար Ավետիսյանն էլ ունեն առողջական խնդիրներ, վերջինս բանտային պայմաններում ունեցավ ինսուլտ։ Իրեն թույլ տվեցին ընդամենը մի քանի օր մնալ հիվանդանոցում` ինսուլտից հետո, հետո նորից տեղափոխեցին բանտ, ինչը նույնպես անմարդկային վերաբերմունք է մարդու նկատմամբ։ Ակնհայտ է, որ ռեժիմը հալածանքների ենթարկելու նկրտումներ ունի «Սասնա ծռեր» խմբավորման նկատմամբ»։
Հիշեցնենք․ 2016 թվականին ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» խմբի 7 անդամները 2016-ից գտնվում էին կալանքի տակ: 2018-ին իշխանության եկած փաշինյանական վարչակարգը փոխեց նրանց խափանման միջոցները, եւ նրանք հայտնվեցին ազատության մեջ: Սակայն հետագայում «Սասնա ծռերը» սկսեցին քննադատել իշխանություններին, ու 2022-ին նրանց նկատմամբ ավարտված դատավարությամբ մեղադրական դատավճիռներ արձակվեցին, եւ ուժի մեջ մտնելու օրը` մայիսի 28-ին, նրանք բերման ենթարկվեցին ու տեղափոխվեցին կալանավայր։ Կալանքի նախկին ժամկետները հանվեցին դատավճռով սահմանված ժամկետներից, եւ խմբի անդամները դատապարտվեցին 6-8 տարվա ազատազրկման։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա