«Որոշ տեղեկություններով, «խաղաղության պայմանագրի» տեքստի շուրջ փոխհամաձայնությունից հետո իշխանությունները գործի են դրել դիվանագիտական ողջ ռեսուրսը եւ մեծ աշխատանք են տարել, որ ինչքան հնարավոր է՝ միջազգային հանրության շատ ներկայացուցիչներ ողջունեն Հայաստանի այդ «հերոսական, խիզախ» քայլը։ Կատարվածն անհրաժեշտ եւ կարեւոր քայլ է համարել Թեհրանը, «պատմական քայլ՝ դեպի տարածաշրջանային հաստատուն խաղաղություն եւ կայունություն»` Թբիլիսին, «համարձակ քայլ»` Գերմանիան, ողջունել է Ֆրանսիայի նախագահը, Եգիպտոսն անգամ անմասն չի մնացել։
Նիկոլ Փաշինյանը սրանով իրականում փորձում է հոգեբանական ճնշում գործադրել հայ հասարակության եւ մի քիչ էլ Ալիեւի վրա, որ առանց ածանցյալ նախապայմանների ստորագրի համաձայնագիրը:
Սակայն եթե հայ հասարակությունն իրոք ընկճվում է այս ողջունումներից, Ալիեւի համար միջազգային հանրության արձագանքը զրո արժեք ունի: Ճիշտ հակառակը. նա է անցել հակագրոհի եւ ապատեղեկատվությամբ, թե իբր կրակում են իր սահմանին, պատասխան է տալիս հանրությանը, որ չի պատրաստվում «ագրեսորի» հետ համաձայնագիր կնքել, եւ պնդելու ու ստանալու է իր ուզածը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա