Փաշինյանի կողմից ազգային հերոսի կոչում ստացած գեներալին մեղադրող դատախազը նոր պաշտոն է ցանկանում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնել էինք, Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի եւ վարչության պետի տեղակալի թեկնածությունների ցուցակում ընդգրկվելու բաց մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած անձանց անունները հայտնի են՝
Կորյուն Վարդանի Սերոբյան
Հռիփսիմե Խաչիկի Ասատրյան
Նկատենք, որ ապօրինի գույքի բռնագանձման գործերով վարչության պետ է ցանկանում դառնալ Փաշինյանի իշխանության օրոք պաշտոն ստացած, իսկ հետագայում կալանավորված գեներալ, ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանի քրեական գործով մեղադրող դատախազ Կարեն Սերոբյանը։
Նա պահանջել էր մեղավոր ճանաչել ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանին եւ գործով անցնող 12 ամբաստանյալներին, եւ Հակակոռուպցիոն դատարանը արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանին դատապարտեց 5 տարվա ազատազրկման։
Նա նաեւ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով մեղադրող դատախազն է, որի գործով քննությունը շարունակվում է Հակակոռուպցիոն դատարանում, ու հիմա էլ նոր պաշտոնի հավակնություն ունի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...