«Գյումրու ընտրությունների նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում իշխանական քարոզչամեքենան լծվել է Վարդան Ղուկասյանի եւ Մարտուն Գրիգորյանի դեմ սեւ քարոզչությանը եւ փորձում է այս երկու գլուխները մի կաթսայում տեղավորել` նույնականացնել, թե երկուսն էլ նախկին են, առաջինը` Ռոբերտ Քոչարյանի, երկրորդը Սերժ Սարգսյանի թեկնածուն է:
Եվ հորդորում են ոչ մի դեպքում այս թեկնածուներին ձայն չտալ, որ նախկինները «հետ չգան»: Սակայն ընտրարշավին մասնակցողները վստահեցնում են, որ այս երկու թեկնածուի միջեւ այնպիսի անհաղթահարելի պատնեշ կա, այնքան մեծ թշնամանք, որ նրանց միանալը գրեթե բացառում են եւ կանխատեսում, որ հետընտրական զարգացումները կարող են ավելի դիտարժան լինել, քան բուն ընտրությունները։
Մարդիկ անգամ գրազ են գալիս, որ եթե որեւէ ուժ մեծամասնություն չունենա, եւ եթե ավագանի անցնեն Վարդան Ղուկասյանն ու Մարտուն Գրիգորյանը, ինչը կստիպի, որ նրանք միավորվեն՝ տապալելով Գյումրին գրավելու ՔՊ-ական պլանները։
Երկու թեկնածուն էլ, հիշեցնենք, հայտարարել են, որ ՔՊ-ի հետ համագործակցությունը բացառված է:
Եվ արդեն իսկ նշմարվում է, որ առաջատար եռյակում լինելու են Վարդան Ղուկասյանը, Մարտուն Գրիգորյանը, Սարիկ Մինասյանը, գուցե՝ եւս մեկ ուժ»:


















































Վարդան Ղուկասյանը երկու ամսով կալանավորվեց
Գյումրիի քաղաքապետարանը քաղաքացիներին հորդորում է չտրվել սադրանքների
Կարմիր ու սեւ բերետավորները բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում քաղաքացիներին. լսվում են հայհոյանքներ (տեսանյութ)
Գյումորւ քաղաքապետ Վարդան Ղուկասյանին տեղափոխում են Երևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե
Ինչպես են կարմիր բերետավորները մուտք գործում Գյումրիի քաղաքապետարանի շենք (տեսանյութ)
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա