Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. Կոշտա Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներն Ռուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայից Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք Արարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին «Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել Իրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիություն

ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. ԿոշտաՀռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներնՌուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայիցՄալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելԻրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիությունWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւ
Հայաստան

«Հայկական ավիաուղիներ»-ը կրկին հավաքում է իր թևե՞րը

«Հայկական ավիաուղիներ»-ը հայտարարում է գործունեության դադարի մասին։ Ավիաընկերությունը վերցվող դադարը պայմանավորում է ավիացիոն պարկի թարմացման հրամայականով, սակայն մասնագիտական շրջանակների հետ քննարկումները հիմքեր են տալիս կարծելու, որ դադարը կարող է լինել վերջնական։

Հայաստանյան լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում «Հայկական ավիաուղիների» մամուլի պատասխանատու Դիանա Կարապետյանն ասել է. «Ընկերությունը թարմացնում է ինքնաթիռների պարկը, նոր ինքնաթիռներ ենք գնելու, այժմ փաստաթղթաշրջանառություն է իրականացվում և այո, որոշ ժամանակով` մինչև 6 ամիս, ընկերությունը դադարեցնում է թռիչքները»։

Տարակուսանքը ցրելու փոխարեն, այս հայտարարությունն ավելի է ընդգծում մտահանգումը, որ ավիաընկերությունը հավանաբար պատրաստվում է լքել հայկական շուկան։ Հիմնավորենք, թե որոնք են նման եզրակացության պատճառները։

Առաջին․ պետք է հաշվի առնել, որ առջևում ամառային նավիգացիոն շրջանն է, որն ամենաեկամտաբեր ժամանակահատվածն է ավիաընկերությունների ֆինանսական կայունության և հաջորդող՝ պակաս եկամտաբեր ամիսներին գործունեությունն ապահովելու համար։ Ավիաընկերության գործունեության տեսանկյունից՝ դադար առնելու որոշումը հարցականի տակ է դնում ֆինանսատնտեսական բոլոր հնարավոր ցուցանիշները՝ անիրատեսական դարձնելով ավիաընկերաության վերադարձի որևէ հնարավորություն։ Հարկ է նշել նաև, որ որևէ օդանավի ձեռքբերման փաստաթղթաշրջանառություն կես տարի չի տևում։

Երկրորդ․ ներկայում՝ ավիացիոն շուկայում անկհայտ է օդանավերի պակասը։ Այդ իրողությունն հավանաբար ազդում է ինքնաթիռների լիզինգի ու ձեռքբերման գների վրա։ Քիչ հավանական է, որ «Հայկական ավիաուղիները» հանձնի ամիսներ առաջ ավելի բարենպաստ լիզինգային պայմաններով ձեռք բերված ինքնաթիռներն ու պարկը թարմացնեն ավելի «թանկ» օդանավերով։ Դա կարող է ազդել տոմսերի ինքնարժեքի վրա, ու ձմեռային թռիչքային շրջանում ավիաընկերության գործունեությունը կարող է դառնալ խիստ վնասաբեր։

Այսպիսով՝ 6 ամիս անց վերադառնալը գրեթե անհավանական է նաև շուկայում օդանավերի բացակայության պատճառով, ու այս իրավիճակը տեսանելի ապագայում դժվար փոխվի։

Երրորդ․ արդեն օրեր առաջ, տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ «Հայկական ավիաուղիների» թռիչքային ու մասնագիտական անձնակազմը համատարած աշխատանքից ազատվելու դիմումներ էր ներկայացնում։ Ավիացիոն բիզնեսի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ բարձր որակավորում ու մասնագիտական գործունեության թույլտվություն ունեցող կադրերի զբաղվածության խնդիրը համեմատաբար արագ է լուծվում, և ամիսներ անց, նշված ավիաընկերությունը, ամենայն հավանականությամբ, չի կարողանա «կախարդական փայտիկի» հարվածով իրար գլխի հավաքել ցրված անձնակազմը։

Այս ամենին զուգահեռ՝ հարկ է անդրադառնալ երկու լրացուցիչ հանգամանքի։ «Հայկական ավիաուղիներ»-ի կողմից այժմ շահագործվող EK-AAD և EK-AAB օդանավերից երկրորդի՝ հայկական ռեգիստրում գտնվելու վավերականության ժամկետը լրանում է 2025թ․ ապրիլի 14-ին, ու ամենայն հավանականությամբ, օդանավն այդ պահից սկսած այլևս չի ունենա հայկական գրանցում։ Ավիաընկերությունում իրավիճակին քաջածանոթ աղբյուրը հայտնում է, որ շուտով հայկական գրանցումից կարող է դուրս  գալ նաև EK-AAD օդանավը։ Հետաքրքրական է նաև այն հանգամանքը, որ վերջին շրջանում ավիաընկերությունը խնդիրներ ուներ թռիչքային ժամանակացույցը պահելու հետ։ Ամենաաղմկահարույց միջադեպը փետրվարի 19-ին նախատեսված Մինվոդի-Երևան թռիչքի ուշացումը, ապա չեղարկումն էր, որի մասին ուղևորներն իմացան նախաթռիչքային գրանցումն անցնելուց հետո՝ թռիչքից անմիջապես առաջ։ Արդեն երկրորդ անգամն է, որ «Հայկական ավիաուղիներ» անունը կրող ընկերությունը դադարում է գործել։ Առաջին դեպքում դադարն ավարտվեց ընկերության լուծարմամբ, այս դեպքի ներկա հանգրվանում ՝ հեռանկարները պատված են անորոշությունների մշուշով, քանզի եթե 6 ամսյա դադարից հետո ավիաընկերությունը չկարողանա հայկական ռեգիստրում օդանավեր ունենալ, ապա «Հայկական ավիաուղիներ»-ը կարող է օրենքի ուժով զրկվել նաև օդանավ շահագործողի վկայականից։ Ինչևէ, կապրենք, կտեսնենք․․․