Այս մասին ասված է ռազմական գերատեսչության մամուլի քարտուղար Շոն Պարնելի գրավոր հայտարարության մեջ։«Որպես ազգի պաշտպանությունը ամրապնդելու դեպարտամենտի շարունակական հանձնառության մաս, պաշտպանության քարտուղարը հանձնարարել է լուծարել Ընդհանուր գնահատման գրասենյակը և մշակել այն վերակազմակերպելու ծրագիր՝ համաձայն դեպարտամենտի ռազմավարական առաջնահերթություններին:
Սա մեզ թույլ է տալիս կենտրոնացնել մեր ռեսուրսները ազգային անվտանգության մեր ամենահրատապ մարտահրավերների վրա՝ միաժամանակ պահպանելով հաշվետվողականությունը և արդյունավետությունը: Դեպարտամենտի բոլոր աշխատակիցները կտեղափոխվեն նախարարության կրիտիկական պաշտոններ, և կարգավորող պահանջները կկատարվեն առանց որևէ խախտումների»,-ասել է Պարնելը:
Ընդհանուր գնահատումների գրասենյակը ստեղծվել է Միացյալ Նահանգների 37-րդ նախագահ Ռիչարդ Նիքսոնի կողմից 1973 թվականին՝ որպես Պենտագոնի «ներքին ուղեղային կենտրոն»: Գերատեսչության ղեկավարը զբաղեցրել է երկրի պաշտպանության նախարարի օգնականի եւ խորհրդականի պաշտոնները։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա