«Այսօրվանից խորհրդարանը կքննարկի կառավարության 5-ամյա ծրագրի 2024 թ․ կատարման արդյունքների մասին զեկույցը։
Ընթացակարգի համաձայն՝ նախ կքննարկվի հանձնաժողովներում, ապա՝ լիագումար նիստին, որտեղ քննարկվելուց հետո կընդունվի ի գիտություն։ Առաջինը խորհրդարանին հաշվետու կլինի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ այսօր:
Ըստ կարգի, նա պետք է այցելի ԱԺ եւ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ներկայացնի իր ղեկավարած ոլորտում անցած տարի կատարված աշխատանքները։
«Զեկույցը ներառում է կառավարության ծրագրի կատարման վերաբերյալ արդյունքային եւ թվային ցուցանիշներ։ Նշեմ, որ զեկույցում ներառված են նաեւ 2024-ին Հայաստանի սոցիալ-տնտեսական պատկերը նկարագրող ցուցանիշները, ինչպես նաեւ՝ միջազգային հեղինակավոր մի շարք վարկանիշներում Հայաստանի առաջընթացի վերաբերյալ տվյալները, որոնք եւս ի ցույց են դնում կառավարության կողմից նախաձեռնված բարեփոխումների բովանդակությունն ու արդյունքները»,- կառավարությունում ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Մինչդեռ 150 էջանոց զեկույցում սոսկ արձանագրումներ են, թվային վիճակագրություն:
Դիցուք, Արարատ Միրզոյանն այսօր հպարտանալու է անցած տարի Երեւանում կազմակերպված «նախադեպը չունեցող» մի քանի միջոցառումներով: Խոսքը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի տարեկան հանդիպման ու գործարար համաժողովի, սեպտեմբերի 9-11-ը «Երեւանյան երկխոսություն» միջազգային համաժողովի, «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումի մասին է:
Հատկապես ողբերգական է հնչում վերջին միջոցառումը` 2023-ին Արցախի էթնիկ զտումների եւ 15 թվի ցեղասպանության քաղաքականությունից հրաժարվելու ֆոնին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա