ՌԴ-ն ստուգողական թեստ է պատրաստել Փաշինյանի համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Գրել էինք, որ Փաշինյանը որոշել է կրկին ռեւերանսներ անել Ռուսաստանին, որի դիրքերն այսօր ամրապնդվում են։ Դրանով էին պայմանավորված եվրաքվեի նախագիծը 2 ամսով հետաձգելը եւ ՌԴ-ին ուղղված վերամերձեցման քայլերը, մասնավորապես` միջգերատեսչական հարաբերությունները վերականգնելու հրահանգը: Սակայն ՌԴ-ում չեն հավատում Փաշինյանի անկեղծությանը, եւ Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի այցի հետաձգումը, ըստ լուրերի, պայմանավորված է նրանով, որ ստուգեն Փաշինյանի գործողությունների անկեղծությունը եւ հասկանան՝ ինչպես են շարունակում համագործակցությունը ՀՀ հեղհեղուկ իշխանությունների հետ:
Մատվիենկոն, ըստ նախնական պայմանավորվածության, պետք է ժամաներ փետրվարի վերջին, մինչդեռ ասվեց, որ հունիսի 5-6-ը կգա։ ՌԴ-ում սպասում են, տեսնեն՝ Փաշինյանը կմասնակցի՞ մայիսի 9-ին Կարմիր հրապարակի միջոցառումներին։ Իշխանական աղբյուրները կասկած չունեն, որ կմասնակցի, 2023-ին էլ է մասնակցել, 24-ի մայիսի 8-ին էլ ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցեց ու վերադարձավ։
Մինչ Մատվիենկոյի ժամանումը, Ալեն Սիմոնյանը կմեկնի ՌԴ` ապրիլի 17-18-ին ԱՊՀ վեհաժողովի՝ հաղթանակի 80-ամյակին նվիրված նիստին մասնակցելու: Տեղեկություններ կան, որ բանակցում են նաեւ Պետդումայի նախագահ Վոլոդինին Հայաստան բերելու շուրջ։ Մինչեւ մայիս Կապանում կբացվի նաեւ ՌԴ հյուպատոսությունը»:


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...