«Փաշինյանը հրահանգել է թիմին՝ ոչ մի կերպ չխառնվել ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահների թիմերի միջեւ շաբաթներ ձգվող լեզվակռվին: Առաջարկել է` թուլանալ եւ հաճույք ստանալ, թե ինչպես են իրենց հակառակորդներն իրար միս կրծում։ Թիմում զարմացել են, երբ տեսել են նրա արձագանքն այդ վեճին:
Նա ասել է, որ իրեն ոչ ոք իշխանության չի բերել` «2018-ի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը իշխանության է բերել Ժողովրդին», իսկ ինքը «ժողովրդի իշխանության տեղապահն» է, եւ ժողովուրդն իրեն մեկ ուրիշով կփոխարինի, «երբ ցանկանա»: Ինչո՞ւ է Փաշինյանը խախտել իր իսկ որոշումը եւ միջամտել նախկին նախագահների վեճին:ՔՊ մեր աղբյուրի կարծիքով, Փաշինյանը Գյումրի կատարած անփառունակ այցից հետո, հավանաբար, այնքան է մտահոգվել իշխանության վարկանիշով, որ պատրաստ է ամեն գործիք օգտագործել` այդ ընտրություններում հաղթելու համար:
Եվ վստահ է, որ նորից աշխատելու է նախկինների դեմ ատելություն հրահրելու մեթոդը` կիջեցնի Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին, գուցե Գյումրիում ՔՊ-ն հաղթի»։


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...