80 000 տարի առաջ տեղի ունեցած սուպերժայթքման հետևանքները. կարո՞ղ է հրաբխի նման ժայթքումը ապագայում նոր սառցե դարաշրջանի պատճառ դառնալ
Պատմության ամենահզոր ժայթքումը
Լոս-Չոկոյոսի սուպերժայթքումը, որը կապված է Ատիտլանի հրաբխային համակարգի հետ, երկար տարիներ համարվել է կլիմայի համար կործանարար իրադարձություն։ Գիտնականները ենթադրում էին, որ մթնոլորտ արտանետված հրաբխային մոխրի հսկայական քանակությունը հանգեցրել է երկարատև սառեցման և նույնիսկ կարող էր սառցե դարաշրջանի սկիզբ դնել։
Սակայն նոր հետազոտությունը, որը հրապարակվել է Communications Earth & Environment (CEE) գիտական ամսագրում, կասկածի տակ է դնում այս տեսությունը։
Հետևանքները կլիմայի վրա
Ավելի ճշգրիտ տվյալներ ստանալու համար գիտնականները վերլուծել են սառցե հորատանմուշներ (ice cores)՝ նմուշներ, որոնք վերցվել են Գրենլանդիայից և Անտարկտիդայից։ Այս սառցե շերտերը պահպանում են տվյալներ մթնոլորտի բաղադրության մասին՝ ժայթքման ժամանակաշրջանում և դրանից հետո։
Վերլուծության արդյունքում պարզվել է, որ ժայթքումը տեղի է ունեցել մոտ 79 500 տարի առաջ։
Հետազոտողները հաստատել են, որ ժայթքումն իրոք առաջացրել է գլոբալ սառեցում և նվազեցրել է Երկրի մակերես հասնող արեգակնային լույսի քանակը։ Սակայն, ի հեճուկս ակնկալիքների, այս հետևանքները երկարաժամկետ չեն եղել։
Հրաբխային մոխիրը մթնոլորտում մնացել է ընդամենը մի քանի տասնամյակ, որից հետո աստիճանաբար ցրվել է, իսկ կլիման վերադարձել է իր բնականոն վիճակին։ Սա նշանակում է, որ սուպերժայթքումը չի ունեցել այնքան կործանարար ազդեցություն, որքան ենթադրվում էր նախկինում։
Ի՞նչ է սա նշանակում ապագայի համար
Այս արդյունքները կասկածի տակ են դնում տարածված այն տեսությունը, թե ապագայում տեղի ունեցող սուպերժայթքումները կարող են նոր սառցե դարաշրջան առաջացնել և վտանգել մարդկության գոյությունը։ Չնայած կարճաժամկետ կործանարար հետևանքներին, կլիմայական փոփոխությունները նման իրադարձություններից հետո կարող են ավելի կարճատև լինել, քան մինչ այժմ համարվում էր։
Գիտնականները նախատեսում են շարունակել հետազոտությունները և ուսումնասիրել նաև այլ հնագույն սուպերարանցումների ազդեցությունը, որպեսզի ավելի լավ պատկերացնեն դրանց ազդեցությունն աշխարհի կլիմայի վրա և կանխատեսեն հնարավոր փոփոխությունները ապագայում։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Եվս մեկ ստուգայց՝ հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում. Պապիկյան
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...