Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. Կոշտա Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներն Ռուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայից Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք Արարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին «Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել Իրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիություն

ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. ԿոշտաՀռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներնՌուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայիցՄալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելԻրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիությունWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւ
Մամուլ

Մեկ օրում` 2 մահվան դեպք Իջևանի զորամասում

«Հրապարակ» թերթը գրել է.

Բանակում անհասկանալի հանգամանքներում մահերի առկայության փաստը շարունակում է Հայաստանի Հանրապետության լրջագույն խնդիրներից մեկը մնալ: Փաստացի ստացվում է, որ իշխանությունները ոչ միայն չեն կարողանում լուծել երկրի անվտանգության հետ կապված լրջագույն խնդիրները, այլեւ անգամ ի զորու չեն բանակում այնպիսի կարգուկանոն հաստատել, որ սպանությունների եւ ինքնասպանությունների թիվը որոշ չափով կրճատվի, թմրանյութեր բանակում չօգտագործեն, խաղադրույքներ չանեն, հիվանդ երիտասարդներին բանակ չզորակոչեն եւ այլն: 

Ըստ վիճակագրական տվյալների` բանակում մահերի թիվը խաղաղ պայմաններում վերջին տարիներին ոչ միայն չի պակասել, այլեւ ավելացել է: Օրերս տեղեկացանք, որ նույն օրը Իջեւանի զորամասում, ոչ մարտական պայմաններում երկու զինվորի մահվան դեպք է արձանագրվել: Փետրվարի 17-ին «Հրապարակը» գրել էր, որ բանակում հրազենային կրակոցից մահացել է ժամկետային զինծառայող, Հրազդան քաղաքի բնակիչ Սեւակ Հովհաննիսյանը: 
Իսկ անցած տարի բանակում մահվան 40 դեպք է գրանցվել, որից 36-ը՝ ոչ մարտական պայմաններում: Այս ֆոնին Նիկոլ Փաշինյանը Բանակի օրն այցելում է ՊՆ եւ հայտարարում․ «Բանակում չկա թեկուզ մեկ հատիկ պրոբլեմ ու թերություն, որ չի ծնվել բանակից դուրս»: Ուզում է ասել՝ բանակում տիրող վիճակի պատասխանատուն դուք եք` ՀՀ քաղաքացիներ, հասարակությունը, այլ ոչ թե ՊՆ-ն ու կառավարությունը: Մինչդեռ զինծառայության մեջ գտնվող ամեն մի զինվորի կյանքի համար հենց իշխանությունը պետք է կրի պատասխանատվություն: 

Իսկ փետրվարի 17-ին երկկողմանի թոքաբորբով Մուրացանի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել Սիսիան քաղաքի 18-ամյա բնակիչ, ժամկետային զինծառայող Արտակ Վարդանյանը: Նա տան մինուճար որդին էր, մայրը նրան մեծացրել է առանց հոր: Սիսիանից մեր աղբյուրը պատմեց, որ 18-ամյա ժամկետային ծինծառայողին երկկողմանի թոքաբորբով զինվորական հոսպիտալ ուղարկելու փոխարեն պոստեր են ուղարկել, ապա 40 աստիճան տաքությամբ, գրեթե անգիտակից վիճակում, տեղափոխել են Մուրացանի զինվորական հոսպիտալ, որտեղ էլ երկու օր անց նա մահացել է: Զինվորական հոսպիտալից «Հրապարակի» հետ զրույցում հրաժարվեցին խոսել զինվորի մահվան մասին, ասացին` իրավունք չունեն որեւէ բան ասելու այդ մասին: Պաշտպանության նախարարությունից մեր այն հարցին ի պատասխան, թե ինչու են զինվորին երկկողմանի թոքաբորբով ուղարկել պոստեր, բուժօգնություն ցուցաբերելու փոխարեն, ասացին. «Քրեական վարույթ է նախաձեռնվել գործի մասով, հանգամանքները կպարզվեն վարույթի շրջանակներում», եւ հավելեցին, որ զինվորի մահվան մասով ոչինչ ասել չեն կարող: Մեր այն հարցին, թե առողջական ծանր վիճակում գտնվող զինվորների հետ ինչ որոշում կա` նրանք ենթակա՞ են պոստեր բարձրանալու, խոսնակն ասաց. «Եթե զորամասում զինծառայողի ինքնազգացողությունը վատանում է, եւ բուժկետում բուժող բժիշկը կամ բուժակը նշում է, որ առողջական վիճակից ելնելով տվյալ զինվորն ի վիճակի չէ ընդգրկվել մարտական հերթապահությունում», այդ դեպքում տեղափոխում են հոսպիտալ: Խոսնակը նաեւ ասաց. «Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»: Սակայն թե ինչպես է ստացվում, որ զինվորի կյանքն այնքան արժեք չունի, որ մի քանի օրվա ընթացքում երկու զինծառայող ենք հողին հանձնում, եւ դրա համար որեւէ մեկը չի պատժվում, պարզ չէ: 

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը «Հրապարակի» հետ զրույցում տարակուսանք է հայտնում բանակում տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ: Նա նշում է, որ, չնայած բարձիթողի վիճակին, բանակում մահվան դեպքերով աչքի ընկնող զորամասերը շարունակում են մնալ նույնը: Ըստ նրա` կան զորամասեր, որտեղ խաղաղ պայմաններում պարբերաբար մահվան դեպքեր են արձանագրվում, միեւնույն ժամանակ կան զորամասեր, որտեղ ընդհանրապես զոհեր չեն արձանագրվում, ինչը փաստում է, որ խնդիրները նաեւ զորամասի կարգուկանոնի բացակայության հետեւանքով են առաջանում։

«Այս խնդիրը միշտ է եղել, սակայն հիմա ցավալիորեն ավելի է խորացել: Նորագույն պատմության ընթացքում` խաղաղ պայմաններում, ցավոք, զոհերի խնդիրն ակտուալ է դարձել: Կան զորամասեր, որտեղից երբեք նման տեղեկություններ չենք ստանում, սակայն կան այնպիսիք, որտեղ պարբերաբար նման դեպքեր են տեղի ունենում: Սա ամենեւին չի փաստում այն մասին, որ մի զորամասում բարեկեցիկ պայմաններ են, մյուսներում` ոչ։ Բնավ։ Այստեղ խնդիրը կարգապահության մեջ է: Տարրական հարցեր կան, պատասխանատվության զգացում ու հետեւողականություն: Զինվորին երբեք չի կարելի որպես ռեսուրս կամ թնդանոթի միս վերաբերվել: Բոլոր այն զորամասերում, որտեղ զինվորը զուտ ռեսուրս է ընկալվում, որպես երկու` ավտոմատ, չորս բատինկա, երեք տանկ, 100 զինվոր, այնտեղ նման դեպքերն անխուսափելի են: Ի՞նչ է նշանակում՝ զինվորը մահացել է թոքաբորբից: Թոքաբորբն ունի որոշակի շրջան: Միանգամից մահվան չեն հասնում: Դա նշանակում է, որ անգամ զինվորների առողջական վիճակին չեն հետեւում, ինչը դարձյալ փաստում է, որ չկա որեւիցե պատասխանատվության զգացում զինվորի կյանքի համար: Ինչ վերաբերում է հարուցված քրեական վարույթներին, ապա կարող ենք փաստել, որ դրանք, որպես կանոն, երբեք չեն բացահայտում: Մահվան պատճառները կարող են շատ տարբեր լինել, մարդուն դիտավորյալ կյանքից զրկելուց սկսած, մինչեւ անփութություն, անգործություն եւ այլն: Ի՞նչ եզրահանգման ենք գալիս: Գրեթե 30 տարի ես զբաղվում եմ խաղաղ պայմաններում մահացած զինվորների գործերով եւ պնդում եմ, որ գործերն անտերության են մատնված եղել անցյալում եւ շարունակում են անտերության մատնված մնալ այսօր: Իրական մեղավորներին որոշակի ծառայությունների դիմաց պատասխանատվությունից ազատում են, գործերը դարձնում են առեւտրի առարկա, աճուրդի դրած գործեր են դրանք: Ոչ մեկը հաշիվ չի տալիս իրեն: Մեր պետական անվտանգության խնդիրն է, ի վերջո, դրված: Որտե՞ղ են քննիչները, որտե՞ղ է Ռազմական ոստիկանությունը, որտե՞ղ են դատախազները: Այս մարդկանց ու կառույցներին մենք ենք վճարում մեր հարկերով: 30 տարի շարունակ նույն իրավիճակն է: Մեկը հարցնի սրանց` դուք ո՞ւմ եք պետք ընդհանրապես, եթե 30 տարի նույն վիճակում ենք»,- ասաց Կարապետյանցը: