ՔՊ–ական պատգամավորը Մերձավանում տեղի ունեցած սպանության համար մեղադրեց ոստիկաններին
ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարսգյանն այսօր՝ փետրվարի 12-ին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Մերձավանում տեղի ունեցած սպանության համար մեղադրեց ՆԳՆ ոստիկանությանը՝ պարզաբանելով, որ օպերատիվ տեղեկություններ կային այն մասին, որ երկու խմբավորումների միջև թշնամանք կա, սակայն քայլեր չէին ձեռնարկվել հետագա ընթացքը կանխելու համար։ Նա հարցրեց նախարարին, թե ի՞նչ պատասխանատվություն է նախատեսված քրեական ոստիկանության աշխատակիցների համար։
«Մինչ դեպքի վրա հասնելը, երկու կողմերի մասով էլ որոշակի քայլեր՝ օպերատիվ հետախուզական միջոցառումների իրականացման տրամաբանության մեջ եղել են՝ ընդհուպ, կան նաև նախաձեռնված քրեկան վարույթներ։ Բայց քանի որ այս պահին կա նախաձեռնված քրեկան վարույթ, կխուսափեմ դեպքի մասին մանրամասներ հայտնելուց, բայց պիտի փաստեմ, որ հանցավորության կանխարգելման մեթոդաբանության փոփոխության մասով խնդիր ունենք»,–հարցին ի պատասխան ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Անդրադառնալով Հայկ Սարգսյանի դիտարկմանն այն մասին, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարը ձախողվում է՝ դատաիրավական համակարգի որոշ ներկայացուցիչների ոչ բավարար ջանքների կամ կաշկանդվածության պատճառով, ՆԳ նախարարն ասաց.
«Քրեական ենթամշակույթի դեմ պայքարը բավական լայնաշերտ է, և մենք ունեցել ենք մի քանի հանցակազմեր, որոնք քրեկանացվել են։ 2020-2024 թվականների կտրվածքով ունեցել ենք 89 քրեկան վարույթ, մի հատվածն արդեն ուղարկվել է դատարան, մյուսով նախաքննություն է իրականացվում
Խնդիր ունենք հատկապես օպերատիվ հետախուզական տվյալներն ապացույցի վերածելու մասով, որովհետև շատ հաճախ օպերատվվ տնտեսությունում կարող են լինել այնպիսի տվյալներ, որոնք կարող են վկայել քրեական ենթամշակույթ կրող խմբավորման գոյության մասին, բայց երբ խոսում ենք քրեական վարույթի մասին, շատ կարևոր է այս տվյալը վերածել ապացույցի։ Պրակտիկայում ունենում ենք խնդիրներ հենց այս մասով»։
Նախարարի խոսքով, քրեական ենթամշակույթին վերաբերող օրենսդրական կարգավորման մեջ պետք է կատարվեն որոշակի փոփոխություններ, որպեսզի կարգավիճակի ունանալն արդեն դիտարկվի որպես քրեական պատասխանատվության առարկա։ Այս պահի դրությամբ, քրեական պատասխանատվություն է նախատեսված կարգավիճակ ստանալու, տալու պահպանելու համար, սակայն կարգավիճակը գոյությունը չի դիտարկվում որպես քրեական պատասխանատվության առարկա։
«Վարչապետի հանձնարարականով մշակված է համապատասխան օրենսդրական նախաձեռնություն, որն օրերս կհանրայնացվի»,–հավելեց Արփինե Սարգսյանը։


















































Չեմ հերքի նոր ոստիկանապետի և Քանաքեռցի Տույի ազգակցական կապերի մասին տեղեկատվությունը․ Արփինե Սարգսյան
ՀՀ–ում հավելյալ գումարով հնարավոր է վարորդական իրավունքի քննությունը վերահանձնել մյուս օրը
ՆԳ նախարարը հրաժարվել է մեկնաբանել հունիսի 12-ի իրադարձությունները
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո