Ռոբերտ Քոչարյանը բանակցել է միայն ի շահ Հայաստանի Հանրապետության․ Արթուր Սուքոյան
Տարոն-Սծյոպա «ծաղիկ» զույգը այդ 1999 թ. սենյակի կողպեքը դրսից փակողներից են, որոնք, չնայած իրենց մտավոր իմպոտենտությանը, հասկանում են, թե ինչ կկատարվի, եթե իրենց էժան մանիպուլիացիաների ազդեցության տակ գտնվող մոլորված մարդիկ բացահայտեն, որ Քոչարյանը բանակցել է միայն ի շահ ՀՀ-ի։ Այս մասին գրում է ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը:
«Տևական ժամանակ է տարբեր զույգեր վարչապետի կարգադրությամբ մեկնել են «մեղրամիս» Մեղրիի թեմայով, այդ թվում նաև Տարոն-Սծյոպա զույգը։
Այսօրվա իշխանությունը փակվել է 1999-2000 թվականների մեջ և վախենում է դուրս գալ գոնե 2001 թ., էլ չեմ խոսում ներկայիս մասին։ Տարոն-Սծյոպա «ծաղիկ» զույգը այդ 1999 թ. սենյակի կողպեքը դրսից փակողներից են, որոնք, չնայած իրենց մտավոր իմպոտենտությանը, հասկանում են, թե ինչ կկատարվի, եթե իրենց էժան մանիպուլիացիաների ազդեցության տակ գտնվող մոլորված մարդիկ բացահայտեն, որ Քոչարյանը բանակցել է միայն ի շահ ՀՀ-ի։ Երբ կարդում ես նմանատիպ այլասերված զույգերի հայտարարությունները, տպավորություն է ստեղծվում, որ Քոչարյանը դեռ նախագահ է, և ինչ-որ խոսակցություններ կան, որ մահացած Ալիևի հետ հանդիպել է, խոսել են Մեղրիից, և առաջացել է օբյեկտիվ անհանգստություն՝ կարող ա՞ Քոչարյանը տա Մեղրին, ու՜ ստեղ հայտնվում ա Նիկոլը էշի վրա և ազատագրում Մեղրին։
Ոչ, Քոչարյանը պաշտոնավարել է դրանից հետո դեռ 9 տարի, երբ Մեղրին անվտանգ էր, Արցախը հայկական։ Իսկ ինչու դուրս չեն գալիս 1999 թ. դեղին մամուլների էջերից դեպի ներկա իրականություն՝ պարզ է, քանի որ Մեղրին` վտանգված է, Արցախը՝ ադրբեջանական։
Զույգի առաքելությունը ակնհայտ է՝ փակել հասարակության աչքերը, աղավաղել պատմական փաստերն ու մոլորեցնել ժողովրդին՝ պահպանելու համար իրենց ծնողներին՝ մամա «Մարտի 1»-ին, պապա «4 մլրդ»-ին և հերացու «Մեղրին տվեց»-ի սուտ պատմությունները։ Տարոն Չախոյանը և Սծյոպա Սաֆարյանը հոր ու մոր պես սիրում են Մարտի 1-ի, 4 մլրդ-ի և Մեղրիի սուտ պատմությունները։ Բայց, մարդիկ էլ «կտեր» չեն ուտում, և վերջին փորձերը ձախողվեցին հակառակ էֆեկտ ստացվեց, որը նման էր Րաֆֆու Սամվելին, ով սպանեց հորն ու մորը։
Իսկ ձեր «ծնողները» երկար թունավոր և արնաքամ հղիություն էին տարել, որ ծնեին ձեզ, իսկ դուք սենց վարվեցիք։
Հ.Գ.
Իսկ ինչ վերաբերում է Թաթուլ Հակոբյանին, ով հրապարակային գրառում կատարեց՝ բառացի գրելով, որ գրեթե 100%-ով համաձայն է Լևոն Քոչարյանի բերած 8 փաստերի հետ, բացառությամբ 3-րդ կետի, այն էլ մասնակի:
Թաթուլին խորհուրդ կտամ, եթե պետք է գրի, հետո ջնջի` լրագրությունը թողնել և զբաղվել երգարվեստով, միայն իր անունը հաջողություններ կերաշխավորի»։


















































Գիտնականները քաղցկեղի վերադարձից ամիսներ առաջ այն հայտնաբերելու միջոց են գտել
«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
48 հավաքական, 104 հանդիպում. մեկնարկել է
աշխարհի առաջնությունը
Երկաթի դարի առեղծվածային ընտանեկան ծեսը. մահացածի ուղեղը հեռացրել են, իսկ ոսկորները վերածել գործիքնե...
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր