Տուգանում եք, տուգանեք․ քաղաքացիների զգալի մասը որոշել է բոյկոտել, հայտարարագիր չներկայացնել
«Փաստ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հերթական «պատուհասն» է բերել Հայաստանի քաղաքացիների գլխին: Խոսքը համընդհանուր հայտարարագրման մասին է, որը բուռն դժգոհության առիթ է դարձել: Դժգոհությունը ոչ միայն բուն համակարգին է վերաբերում, այլ դրա բացարձակ անպատրաստ լինելուն, նաև նրան, որ եկող տարվանից հայտարարագիր են ներկայացնելու անխտիր բոլորը՝ աշխատող, չաշխատող, թոշակառու, ուսանող, հովիվ, հողագործ, տնային տնտեսուհի... Ավելին, հարկման ենթակա է լինելու ցանկացած բանկային փոխանցում:
Արդյունքում անկանխիկ շրջանառության ջատագով իշխանությունն այնպես է արել, որ մարդիկ ճանապարհներ գտնեն միմյանց կատարած փոխանցումները (ասենք՝ արտերկրից հարազատի օգնություն, անտոկոս պարտքի վերադարձ, նվիրատվություն) կանխիկ եղանակով կատարելու համար: Չի սահմանվել նույնիսկ նվազագույն շեմ, ասենք՝ տարեկան 5 մլն դրամ, ինչը շատ երկրներում ընդունված է:
Սրա հետևանքով արդեն իսկ սոցցանցերում կան արձագանքներ, որ քաղաքացիների զգալի մասը պարզապես որոշել է բոյկոտել, ուղղակի հայտարարագիր չներկայացնել՝ «տուգանում եք, տուգանեք, առանց այդ էլ վաղուց քաղաքացին Նիկոլի համար վերածվել է տուգանքի մատերիալի» սկզբունքով: Ի դեպ, բոյկոտի կոչեր են հնչում նաև հասարակական տրանսպորտի թանկացման հետ կապված:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


















































Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատան...
Երևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվել
ՀՌՀ-ն և ԵԽ-ն համատեղ աշխատաժողով անցկացրեցին տեսալսողական մեդիածառայություն մատուցողների համար
«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել է
Հայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ
Համբերատար սպասում եմ, մինչեւ ԵՄ-ն կատարի պատմական առեւտրային համաձայնագրով նախատեսված իր մասը