Ովքեր են կարդացել անձնական նամակագրությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Հովիկ Աղազարյանի անձնական նամակագրությունը կարդացած ՔՊ-ականները խմբակցությունում ասուխոսի թեմա են դարձել, իշխող թիմի պատգամավորներից շատերն ավելի զգուշավոր են դարձել այդ մարդկանցից, կարծում են, որ իրեն հարգող եւ նորմալ արժեհամակարգ ունեցող մարդը չէր կարող կարդալ ուրիշի նամակագրությունը։
Մեզ ասացին, որ իրականում հաշված պատգամավորներ են մինչեւ վերջ ընթերցել Աղազարյանի անձնական նամակագրությունը, տղամարդիկ հիմնականում հրաժարվել են կարդալ, բացառությամբ երեքի՝ Վահագն Ալեքսանյանի, Արթուր Հովհաննիսյանի եւ Աղազարյանի ընկեր Հակոբ Ասլանյանի, ասում են՝ Ասլանյանն անկեղծացել է, որ միտումնավոր է կարդացել, որ տեղյակ լինի՝ խոսքն ինչի մասին է, կարողանա հետագայում ընկերոջը պաշտպանել, իսկ կանանցից շատերը մոտեցել, մի քանի տող աչքի տակով անցկացրել են, ապա դադարեցրել են կարդալը։
Փոխարենը կին պատգամավորներից երեքը՝ Արուսյակ Ջուլհակյանը, Հասմիկ Հակոբյանն ու երբեմնի թունդ իրավապաշտպան Հերիքնազ Տիգրանյանը, կլանված մինչեւ վերջ ընթերցել են խոսակցությունը՝ գեղարվեստական նյութ կարդալու պես»:


















































Հովիկ Աղազարյանին վերագրվող 8 հազար դոլար կաշառքը դարձել է 8 հարյուր
Ինչու Հովիկ Աղազարյանը չի միանում իմպիչմենտի գործընթացին
Աղազարյանի սկանդալային գիրքը պատրաստ է
Աղազարյանի կաշառքի գործով անցնող Աշոտիկի ու Սլավիկի մասով դատարանը վճիռ է կայացրել
Ապե՛ր, ես տենց տղա չեմ, ուրիշ ձևի եմ, վարչապետ դառնալու. Հովիկ Աղազարյան
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը