Օրական մեկ խնձոր ուտելու 5 պատճառ
Խնձորը դասվում է այն մրգերի ցանկին, որոնք պետք է ամեն օր ուտել: Խնձորը քաղցր է, թարմացնող և հյութեղ, բացի այդ, այն ունի հսկայական քանակությամբ սննդարար հատկանիշներ: Այն անհրաժեշտ բաղադրիչների իսկական աղբյուր է: Բացի այդ, խնձորը նվազեցնում է խոլեստերինը և հրաշալի է,եթե դիետա եք պահում: naturalhealthcareforyou կայքը ներկայացնում է 5 պատճառ, թե ինչու պետք է օրական մեկ խնձոր ուտեք:
Հագեցվածության զգացողություն է տալիս- Խնձորի շաքարն օրգանիզմ է մուտք գործում դանդաղ և պահպանում է արյան մեջ շաքարի մակարդակը՝ ի տարբերություն քաղցրավենիքների, որոնք անմիջապես բարձրացնում են արյան մեջ շաքարի մակարդակը: Խնձորը պահպանում է հագեցվածության զգացողությունը, իսկ կալորիականությունը ցածր է:
Նվազեցնում է խոլեստերինը- Խնձորը նվազեցնում է խոլեստերինի մակարդակը՝ իր մեջ առկա պեկտինի և պոլիֆենոլի մեծ քանակության շնորհիվ: Բացի այդ, խնձորը նվազեցնում է արյունատար անոթներում ճարպերի կուտակման ռիսկը:
Խթանում է շնչուղիների աշխատանքը– Միացյալ Թագավորությունում արված հետազոտությունները ցույց են տվել, որ այն մայրիկների երեխաների մոտ, որոնք հղիության ընթացքում խնձոր են կերել, ասթմայի առաջացման հավանականությունը ցածր է:
Խնձորն ազդում է ուղեղի վրա– խնձորի բաղադրության մեջ մտնող որոշ բաղադրիչներ, որոնք մարդու օրգանիզմում առաջացնում են ացետիլխոլին, կարևոր դեր են կատարում նյարդային կայանների միջև ազդակների հաղորդման համար: Խնձորը դրական է ազդում հիշողության և կենտրոնացման լավացման վրա:
Պայքարում է քաղցկեղի դեմ- իտալացիների կողմից արված հետազոտությունները ցույց են տվել, որ բոլոր նրանք, ովքեր օրական մեկ խնձոր են ուտում, նվազեցնում են քաղցկեղի առաջացման ռիսկը 42%-ով:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Եվս մեկ ստուգայց՝ հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում. Պապիկյան
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...