Բոլոր տվյալները հուշում են, որ Ալիևի և Փաշինյանի ելույթները համաձայնեցված էին. Արմեն Այվազյան
«Փաշինյանն ու նրա կառավարությունը պետք է հեռացվեն իշխանությունից։ Այլապես հայասպան Ալիևին զիջումները չեն դադարելու ու մի գեղեցիկ օր ավարտվելու են արդեն մայրաքաղաք Երևանի դավաճանական հանձնումով նույն հայասպան թշնամուն»,- նման կարծիք է հայտնել ռազմական պատմաբան, քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանը։
«Ս.թ. հունվարի 7-ին ֆաշիստ Ի. Ալիևն ի լուր աշխարհի սպառնաց ոչնչացնել Հայաստանը։
Հունվարի 8-9-ին ՀՀ վարչապետը հանդես եկավ ոչ թե հայ ժողովրդին ոգեշնչելու և պաշտպանությանը նախապատրաստելու ելույթով, այլ Ալիևի նախկինում հնչեցրած անընդունելի պահանջներից երկուսի բավարարումով՝ համաձայնվելով Արցախի հարցով 1992 թ. ի վեր զբաղվող Մինսկի խմբի լուծարմանը, ինչպես նաև միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ հայցերը հետ կանչելուն։ Բացի այդ, Փաշինյանը փորձեց հավասարության նշան դնել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքականության միջև՝ այդպիսով արդարացնելով Արցախում տեղի ունեցած ցեղասպանությունն ու էթնիկ զտումը։
Բոլոր տվյալները հուշում են, որ Ալիևի և Փաշինյանի ելույթները համաձայնեցված էին։ Սկզբից Ալիևն ահաբեկում է հայ ժողովրդին, այնուհետև Փաշինյանն իր ողջ վարքագծով հզորացնում է այդ ահաբեկման բացասական հետևանքները, բարոյալքում հայ հասարակությանը և անմիջապես կատարում հերթական կործանարար զիջումները հօգուտ թշնամու՝ դիմացը, ինչպես միշտ, ոչինչ չստանալով։ Այդպես եղել է մի քանի անգամ՝ սկսած 2020 թ. նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն համաձայնագրից ու վերջացրած Գորիս-Կապան ռազմավարական ճանապարհի ու Տավուշի ամրացված շրջանների դավաճանական հանձնումներով։
Այնինչ, Ալիևն առաջիկայում չի համարձակվելու դիմել նոր պատերազմի Հայաստանի դեմ, որովհետև վախենալու է Իրանի ռազմական միջամտությունից, որի հետևանքներն իր համար կարող են մահացու լինել։ Պետք է հուսալ, որ Իրանի բանակը շարունակելու է պահպանել իր հզոր ներկայությունը տարածաշրջանում և զսպել թուրք-ադրբեջանական ախորժակները նաև հետագայում՝ ի հեճուքս բոլոր սպառնալիքների։
Մեզ մնում է օգտվել Հայաստանի անվտանգության համար ստեղծված ներկա բարենպաստ պայմաններից ու շուտափույթ կերպով բարելավել երկրի պաշտպանունակությունը (թե ինչպես՝ բազմիցս մանրամասն խոսել, գրել և ներկայացրել եմ)։ Բայց այդ գործը Փաշինյանը երբեք չի անելու։ Նա ու նրա կառավարությունը պետք է հեռացվեն իշխանությունից։ Այլապես հայասպան Ալիևին զիջումները չեն դադարելու ու մի գեղեցիկ օր ավարտվելու են արդեն մայրաքաղաք Երևանի դավաճանական հանձնումով նույն հայասպան թշնամուն»,- գրել է Արմեն Այվազյանը։


















































Գիտնականները քաղցկեղի վերադարձից ամիսներ առաջ այն հայտնաբերելու միջոց են գտել
«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
48 հավաքական, 104 հանդիպում. մեկնարկել է
աշխարհի առաջնությունը
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Երկաթի դարի առեղծվածային ընտանեկան ծեսը. մահացածի ուղեղը հեռացրել են, իսկ ոսկորները վերածել գործիքնե...
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր