Ինչպես կանխարգելել մետապնևմովիրուսային (HMPV) վարակը․ Արմեն Մուրադյան
Նա, մասնավորապես, նշել է. «Բացի դրանից՝ լարված համաճարակային իրավիճակ է նաև մյուս շնչառական վարակների առումով, մասնավորապես՝ A գրիպի, Mycoplasma pneumoniae և Covid-19 վարակների: Ահազանգող է, որ HMPV վարակի տարածումը հանգեցրել է հանկարծակի մահվան դեպքերի զգալի աճի, հատկապես՝ 40-80 տարեկան անձանց շրջանում: Ավելացել է նաև մինչև 14 տարեկան երեխաների թոքաբորբով հոսպիտալացված դեպքերի թիվը:
«Մարդու մետապնևմովիրուսը (HMPV) հայտնաբերվել է 2001 թվականին, այն պատկանում է Pneumoviridae ընտանիքին, որը ներառում է նաև ռեսպիրատոր սինցիցիալ վիրուսը (RSV): HMPV-ն կարող է առաջացնել ինչպես վերին, այնպես էլ ստորին շնչուղիների վարակ բոլոր տարիքային խմբերում, սակայն առավել խոցելի են երեխաները, տարեցները և թուլացած իմունային համակարգ ունեցողները:
Հարկ է նշել, որ վիրուսն ունի մարդուց մարդուն արագ տարածվելու հատկություն, այն փոխանցվում է շնչառական արտազատուկներով օդակաթիլային մեխանիզմով՝ անմիջական շփման միջոցով, օրինակ՝ ձեռքսեղմում, կամ բաղարկված առարկաներին դիպչելու միջոցով: Վարակի ինկուբացիոն շրջանը 3-5 օր է: Ընդհանուր ախտանշանները ներառում են հազ, ջերմություն, քթից արտադրություն, շնչառության դժվարացում:
Կանխարգելման համար առաջարկվում է՝
- Պահպանումը շնչառական հիգիենան՝ հիվանդի և շրջակա անձանց կողմից դիմակների կրումը, հազի, փռշտոցի էթիկետի պահպանումը.
- Պահպանել ձեռքերի հիգիենան՝ հաճախակի լվանալ ձեռքերը՝ 20 վայրկյան տևողությամբ: Չլվացված ձեռքերով չդիպչել դեմքին.
- Ախտանշանների առկայության դեպքում մնալ տանը՝ վիրուսի տարածումը կանխելու համար.
- Պարբերաբար մաքրել հաճախակի շոշափվող մակերեսները.
- Հաճախակի օդափոխել փակ տարածքները:
HMPV վարակի դեմ դեռևս պատվաստանյութ հասանելի չէ:
Նշենք, որ 2023 թվականին HMPV վարակի դեպքեր են արձանագրվել Նիդերլանդներում, Մեծ Բրիտանիայում, Ֆինլանդիայում, Ավստրալիայում, Կանադայում, ԱՄՆ-ում և Չինաստանում»:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Եվս մեկ ստուգայց՝ հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում. Պապիկյան
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...