Ուսումնասիրություն. Արհեստական միսը կարող է մեծացնել դեպրեսիայի հավանականությունը
Բրիտանական Սուրեյի համալսարանի գիտնականները վերլուծել են 3342 մարդու տվյալները, որոնց երկու երրորդը կանայք են եղել, գրում է Bild-ը։ Պարզվել է, որ մսի փոխարինիչներ օգտագործած բուսակերների մոտ դեպրեսիայի հավանականությունը 42%-ով ավելի բարձր է եղել, քան նրանց մոտ, որոնք հրաժարվել են այդ մթերքից։
Հետազոտության հեղինակներն ասում են, որ բացահայտումները «մտահոգիչ են»: Նրանք պարզել են, որ մարդիկ, որոնք մսի փոխարինիչներ են օգտագործում, ավելի հավանական է, որ տառապեն արյան բարձր ճնշումից և բորբոքումներից:
Հետազոտողները ենթադրել են, որ բուսական ծագմամբ մսի փոխարինիչների և հոգեկան առողջական խնդիրների միջև կապը կարող է պայմանավորված լինել օրգանիզմում բորբոքվածությամբ, որն ազդում է ուղեղում քիմիական նյութերի աշխատանքի վրա:
«Այս բորբոքումները կարող են բացասաբար ազդել ուղեղում քիմիկան պրոցեսների վրա, ինչը նպաստում է հոգեկան հիվանդությունների զարգացմանը», - նշվում է ուսումնասիրության մեջ։
Չնայած դրան, ուսումնասիրությունն էական տարբերություններ չի հայտնաբերել այն բուսակերների սննդակարգի ընդհանուր սննդային կազմում, որոնք մսի փոխարինիչներ են ուտում և նրանց միջև, ովքեր այն չեն օգտագործում: Սակայն արհեստական միս օգտագործողների մոտ գրգռված աղիների համախտանիշի զարգացման հավանականությունը 40%-ով ցածր է եղել։
«Արհեստական միսը կարող է օգտակար գործիք լինել բուսական սննդակարգին անցնելու համար, ինչը բարենպաստ է գյուղատնտեսության համար։ Սակայն լրացուցիչ հետազոտություններ են անհրաժեշտ՝ բուսակերության և տրամադրության միջև կապը հաստատելու համար»,- ասել է հետազոտության հեղինակներից մեկը՝ պրոֆեսոր Էնթոնի Ուեթոնը:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար