Ի՞նչ եք վեր ընկնում ձեր սենյակներում. Փաշինյանը թիմակիցներին հրահանգել է մարզային ակտիվ այցելություններ կազմակերպել
«Հրապարակ» թերթը գրում է. «Ի«Քաղպայմանագրի» քաղաքական վերջին ժողովի ընթացքում Նիկոլ Փաշինյանն օրենսդիր մարմնի ներկայացուցիչներին՝ ժողովի մասնակից ՔՊ-ական պատգամավորներին, հրահանգել է մարզային ակտիվ այցելություններ կազմակերպել, մոտավորապես հետեւյալ բառապաշարով. «Եթե ԱԺ նիստ չկա, ի՞նչ եք վեր ընկնում ձեր սենյակներում, գնացեք մարզեր, շփվեք ժողովրդի հետ, լսեք նրանց խնդիրները, փորձեք լուծումներ տալ, դուք մենակ պարգեւավճար ու աշխատավարձ ստանալու համար չեք պատգամավոր դարձել»։
Ժողովից օրեր անց Արսեն Թորոսյանն ու Դավիթ Դանիելյանն իրենց ֆեյսբուքյան էջերում հրապարակեցին Կապանում ՔՊ ակտիվի հետ հանդիպման լուսանկարներ, ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանն էլ հասել էր Գեղարքունիքի մարզ՝ Դդմաշեն գյուղ: Ինքը` Փաշինյանն էլ տիկնոջ հետ հերթական անգամ այցելեց Շիրակի մարզ՝ Գյումրի: Փաշինյանն այդ ժողովում ասել է նաեւ, որ մարտի 30-ին Գյումրիում կայանալիք արտահերթ ընտրություններից առաջ բոլորի խնդիրը պետք է լինի իր անձնական լուման ներդնել Գյումրիում իշխանության հաղթանակի սուրբ գործին»։
Մանրամասները՝ այստեղ:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա