Անդրանիկ Քոչարյանը, կոռուպցիոն թեմաներն ու Արփի Դավոյանի մանդատը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի զայրույթն իր տիրույթից հեռացնելու համար Անդրանիկ Քոչարյանը նոր մարտավարություն է մշակել: «Ժողովուրդ» օրաթերթի՝ ՔՊ-ին մոտ կանգնած իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ Քոչարյանը Արփի Դավոյանի միջոցով անարդարության դեմ բունտ է բարձրացրել իշխող կուսակցության բարձրագույն մարմնում:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները ՔՊ վարչության և ակտիվի նիստերից որոշ մանրամասներ են հայտնում, որոնց ընթացքում Արփի Դավոյանը բոլորի ներկայությամբ Նիկոլ Փաշինյանից «հաշվետվություն» է պահանջել, թե՝ «ինչով կբացատրեք, պարո՛ն վարչապետ, այն իրողությունը, որ բոլոր պատգամավորները ստանում են նույն աշխատավարձը, սակայն կան պատգամավորներ, որոնք ակնհայտորեն առավել բարեկեցիկ են ապրում, թանկարժեք են հագնվում, տուն (տներ) ու մեքենաներ են գնում…»: Նիկոլ Փաշինյանը կլորացրած աչքերով լսել է իրեն ուղղված ակնհայտ ճշմարտությունը և պահանջել՝ ինչ խոսվում է, պետք է ներկայացվի փաստերով:
Անդրանիկ Քոչարյանը մենակ չի թողել Դավոյանին, երկրորդել է նրա ասածները, ասել, որ կոռուպցիան իշխանության ներսում անթույլատրելի չափերի է հասել: Արփի Դավոյանն էլ մի քանի ակնարկներ է արել որոշ պատգամավորների՝ այդ թվում և Սիսակ Գաբրիելյանի մասով:
Նկատենք, որ մինչ Անդրանիկ Քոչարյանի պաշտոնազրկման վտանգը, նրանք բոլորը «հաշտ» էին կոռուպցիայի հետ, բայց երբ սկսեց երերալ ԱԺ պաշտպանության ԱԱ և ՆԳ հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնը, Քոչարյանն ու իր ազդեցության տակ գտնվող պատգամավորները հիշեցին կոռուպցիայի, անհավասարության, անարդարության մասին:
Ու հենց սա հաշվի առնելով՝ ՔՊ վարչությունում և կուսակցության ակտիվի մեջ Արփի Դավոյանը կորցրել է իր վստահությունը՝ որպես հավատավոր թիմակից: Անգամ ԱԺ պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն ու նրա կողմնակիցները թիմի ներսում հայտարարել են, թե Արփի Դավոյանի պահվածքը դավաճանական է, քանի որ չի կարելի թիմակիցներին քննադատել որևէ դեպքում՝ անգամ ներսում: Դե իսկ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մասին կոռուպցիոն բացահայտումներց հետո Դավոյանը սպառնալից մեսիջներ է ստացել, թե՝ «Քեզ ոչնչացնելու եմ»:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Դավոյանը իր մտերիմների շրջանում մտահոգություն է հայտնել, թե քնում-արթնանում է՝ մանդատից կամավոր հրաժարվելու մասին SMS ստանալու վախով: Նրան վտարվածի պես են թիմում վերաբերվում, դրա համար էլ, որպես արդարադատության նախարարի թեկնածու, 1-2 կողմ ձայն ստացավ 15 հոգանոց վարչության նիստում:
Շարունակելի…»:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա