Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում են Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ Կասեցվել է Ուռուտ գյուղում գործող պանրի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը մուտքագրվել է ՍԴ․ ընդունելիության հարցը կքննարկվի 2 օրում Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության 11-րդ նստաշրջանին Ամառային տապ և ջերմային հարված. ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունը ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքները Վարչապետը ներկա է եղել Երևանի Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը «Ուժեղ Հայաստան»-ի համակիրը օրենսդրական արգելքի պայմաններում բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ-ն ձայնագրություն է հրապարակել Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը

Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարինՌուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում ենՀրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀԿասեցվել է Ուռուտ գյուղում գործող պանրի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը մուտքագրվել է ՍԴ․ ընդունելիության հարցը կքննարկվի 2 օրումԲյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքինՀայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության 11-րդ նստաշրջանինԱմառային տապ և ջերմային հարված. ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունը ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըՎարչապետը ներկա է եղել Երևանի Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը օրենսդրական արգելքի պայմաններում բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ-ն ձայնագրություն է հրապարակելՀունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլըՌուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել«Միասնության թևեր»-ը ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ նախագահ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխանՄակրոնը խոստովանել է, որ օգտագործում է արհեստական բանականությունԿավ, փայտ և հայկական ձեռագիր․ Վերնիսաժի կոլորիտըԻրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNNԻգլեսիասը ստիպված է եղել ապացուցել, որ ինքն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ էՍկանդալ հայկական ֆուտբոլում․ «Նոան» պահանջում է համակարգային փոփոխություններ ՀՖՖ-ումNASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասինԻտալիայի վարչապետը հայտնել է, որ թողել է ծխելըՔաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլըԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններիցԲոլորը կհաշտվեն այն մտքի հետ, որ ընտրություններն անցել են ազատ, թափանցիկ և լեգիտիմ ճանապարհով․ Ալխաս ՂազարյանՄեկնարկում է «Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան ներկայացուցչի ընտրության մրցույթըԱվստրալիան Ուկրաինային կհատկացնի ևս 70 մլն դոլար՝ զենք գնելու համարՋրվեժում բախվել են «Mercedes»-ը և «Opel Zafira»-ն. կան վիրավորներ«Հայաստան» դաշինքից Ռուսլան Բարսեղյանը կալանավորվեց 2 ամսով, Ասատուր Քոչարյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանքԱշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոցԱրմեն Նիկողոսյանը հեռացել է ՀՖՖ փոխնախագահի պաշտոնիցԷներգահամակարգերի բաշխման ցանցին միանալու գործընթացը դարձել է առավել պարզ և ճկունԿալասը նշել է, թե երբ է ԵՄ-ն քննարկելու Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման հարցըՉեխիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը ՀԱՀ-ի հետՄեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց ԿատարինՄեկնարկել է Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմնանորոգումըՓակել փողոց նայող պատուհաններն ու դռներըԿԸՀ-ն Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ է հրապարակելԻրանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչներին կհրավիրի ստուգելու իր միջուկային օբյեկտները. ՈւիթքոֆՍկզբունքորեն ես այլ կարծիք եմ ունեցել․ Մոջթաբա Խամենեին ԱՄՆ-ի հետ խաղաղության համաձայնության մասինՊենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street JournalԵ՞րբ է կարգավորվելու տաքսիների գնային քաղաքականությունըԵվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. ԶելենսկիՀՀ կառավարությունը Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն երեք ծրագրի համար հատկացրել է 64 միլիոն 265 հազար դրամ«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանը կալանավորվել է 100-ից ավելի ընտրողի ընտրակաշառք տալու համարՓեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործումՌուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներումՍկսվել է ծիրանի արտահանումըԱշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնումները
Կարծիք

Անհուսալի վարկեր ունեցողներին տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը քաղաքական նախաձեռնություն է. Անանյան

«Հարկաբյուջետային քաղաքականության (առհասարակ` մակրոտնտեսական քաղաքականության) արդյունավետությունը հիմնականում և գլխավորապես կախված է ճիշտ նպատակադրումների և դրանց հասնելու միջոցների ճիշտ ընտրությունից։ Սակայն այն նաև կախված է բազմաթիվ այնպիսի գործոններից, որոնք արտացոլում են հարկաբյուջետային (մակրոտնտեսական) քաղաքականության գործնական կիրառման իրական դրդապատճառներն ու պայմանները։ 

Այդպիսի գործոններից է, մասնավորպես, քաղաքական կոնյուկտուրան, որի էությունն այն է, որ իշխանության համար պայքարը քաղաքական իշխանությանն ու առանձին գործիչներին ստիպում է անտեսել հարկաբյուջետային (մակրոտնտեսական) քաղաքականության երկարաժամկետ զարգացումներն ու ռեֆորմները՝ ի շահ կարճաժամկետ քաղաքական դիվիդենտների և ձեռքբերումների։ Այսպիսի վարքագիծը, ըստ էության, չեզոքացնում է հարկաբյուջետային (մակրոտնտեսական) քաղաքականության արդյունավետությունը, քանի որ դրա կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակադրումներն ու հետևանքները շատ հաճախ չեն համընկնում։ Օրինակ, կարճաժամկետ հեռանկարում հարկաբյուջետային խթանող քաղաքականությունը կարող է հանգեցնել իրական ՀՆԱ-ի աճի, գործազրկության մակարդակի նվազեցման և թվացյալ չափավոր գնաճի, բայց երկարաժամկետ հեռանկարում տեղի ունեցող` տրամագծորեն հակառակ գործընթացները, կլանելով կարճաժամկետ ժամանակահատվածի դրական արդյունքները` անխուսափելիորեն հանգեցնելու են տնտեսական անբարենպաստ հետևանքների:

Օրերս, ՀՀ կառավարության կողմից անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառման և կարգի հաստատումը, ըստ էության, քաղաքական դրդապատճառներով (ակնհայտ նախընտրական գործընթացներին ընդառաջ) առաջարկվող նախաձեռնություն է, որը պետական բյուջեի վրա կարող է ունենալ հսկայական ազդեցություն: Մասնավորապես, ըստ ՀՀ կենտրոնական բանկի կողմից ներկայացված տեղեկության, 2024թ հոկտեմբերի 1-ի դրությամբ անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձ վարկառուների թիվը կազմում է շուրջ 341 հազար, իսկ նրանց վարկային բեռը՝ շուրջ 642 մլրդ դրամ: Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի, ակնկալվում է, որ մինչև 2026թ. հունվարի 31-ը, թիրախային խմբի շուրջ 60%-ը կամ 131 հազար անձ կդառնա ծրագրի շահառու և կսկսի մարել վարկային պարտավորությունները:

Եթե համադրելու համար մի պահ դիտարկենք, թե 2025թ. պետական բյուջեով որքան է հատկացվել ռազմարդյունաբերությանը կամ ՀՀ արտահանելի հատվածի զարգազմանն ուղղված միջոցառումների ֆինանսավորմանը, ակնհայտորեն կարելի է եզրակացնել, որ կարճաժամկետ և խիստ քաղաքական նպատակներ հետապնդող միջոցառումները ավելի «հետաքրքիր ու նպատակարամար» են թվում քաղաքական գերիշխանության վերարտադրման գործընթացում գտնվող օրվա իշխանություններին, քան ռազմարդյունաբերության կամ տնտեսության արտահանելի հատվածի խթանմանն ուղղված, և, առհասարակ, բոլոր այն երկարաժամկետ միջոցառումները, որոնց շոշափելի հաջողությունները, ակնհայտորեն, իրենց իշխանավարման օրոք չեն լինելու և, հետևաբար, իրենց պոտենցիալ էլեկտորատին ներկայացնելու առումով ոչ միայն հետաքրքիր չեն, այլև` ընկալման տեսանկյունից կարող են խնդիրներ առաջացնել»,- գրել է նա: