Փարաքարում որքանով կկրկնվի Գյումրու սցենարը. ընտրությունների հետքերով
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արմավիրի մարզի Փարաքար համայնքում Գյումրու օրինակով արտահերթ ընտրություններ կլինեն։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դեկտեմբերի 11-ին համայնքի ավագանին նիստ է հրավիրել՝ քաղաքապետ ընտրելու օրակարգով, սակայն 3 խմբակցությունները՝ ՔՊ-ն, «Ապրելու երկիր»-ը եւ «Դավիթ Մինասյան» դաշինքը, թեկնածու չեն առաջադրել, ավագանին իր կազմից համայնքապետ չի ընտրել։ Օրենքի համաձայն, եթե 14 օրվա ընթացքում ավագանին քաղաքապետ չընտրի, ապա կլուծարվի, եւ նոր ընտրություններ կլինեն՝ ինչպես Գյումրիում։ Իշխանությունները մտադիր են հենց այս ճանապարհով էլ գնալ. համայնքապետ չեն առաջադրի, որպեսզի նոր ընտրություններ լինեն։ Ի տարբերություն Գյումրու, սակայն, այստեղ խոչընդոտներ չկան: ԺՊ նշանակելու անհրաժեշտություն չկա, քանի որ կա համայնքապետի տեղակալ՝ Կարապետ Արթենյանը, ով օրենքով պետք է կազմակերպի ընտրությունները։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 18-ին հայտնի դարձավ, որ Փարաքարի ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը, աղմկահարույց սպանության կենտրոնում հայտնվելուց հետո, հրաժարական է տվել: Խոսքը նոյեմբերի 16-ին Երեւանի 17-րդ թաղամասում տեղի ունեցած սպանության մասին է, որի ժամանակ հրազենային վնասվածք էր ստացել Երեւանի 42-ամյա բնակիչ Արթուր Մանուկյանը: Սպանության վայրում էր եղել եւ այս թեմային մասնակից էր նաեւ Փարաքարի ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը: Արյունոտ այս պատմությունից հետո ՔՊ-ական համայնքապետը հեռացավ պաշտոնից, եւ Փարաքարը մինչ օրս ղեկավար չունի:
Հիշեցնենք, որ Փարաքարում համայնքապետի ընտրության ոդիսականը վաղուց է սկսվել, երբ ՔՊ-ն «զոռբայությամբ» ու ճնշումների միջոցով Փարաքարում խլեց իշխանությունը ու իր թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանին «դարձրեց» քաղաքապետ: Այսպիսով՝ դեռ այս տարվա մայիսի 21-ին «Ապրելու երկիր» խմբակցությունը նախաձեռնել էր համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանին անվստահություն հայտնելու եւ խմբակցության ղեկավար Վալոդյա Գրիգորյանին համայնքի ղեկավար ընտրելու գործընթաց, որին իր ստորագրությամբ միացել էր ավագանու անկախ անդամ Էմին Երիցյանը։ Նույն օրը համայնքի ղեկավարի հրաժարականի արդյունքում տեղի ունեցավ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն, սակայն ՔՊ-ի ճնշումների ներքո ավագանու անկախ անդամ Էմին Երիցյանը ընտրեց ՔՊ թեկնածուին։ Ինչպես «Ապրելու երկիր»-ն էր հայտարարել՝ Երիցյանի եւ իր ընտանիքի անդամների նկատմամբ իրականացվել են ճնշումներ իշխանական տարբեր ներկայացուցիչների կողմից, իսկ ՔՊ-ի թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը ընտրվեց համայնքի ղեկավար»:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա