Հարցազրույց է տվել Известия-ին. Խոսել է 40 րոպե, եթեր են տվել մեկ րոպե
«Հրապարակ» թերթը գրում է. «Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին հարցրինք՝ ճի՞շտ է, որ ռուսական լրատվամիջոցներից մեկին հարցազրույց եք տվել, սակայն այն գրեթե եթեր չի գնացել: Սրբազանը հաստատեց այդ տեղեկությունը, ասաց, որ մոտ 3 ամիս առաջ՝ սեպտեմբերին, Известия լրատվամիջոցն իրեն հրավիրել է հարցազրույցի:
Այն տեւել է գրեթե 40 րոպե, սակայն եթեր է գնացել ընդամենը մեկ րոպեանոց տեսանյութ: «Ես Մոսկվայում էի, իմացել են, որ այնտեղ եմ, հարցազրույց են վերցրել: Ոչ այնքան իրենց հաճելի պատասխաններ եմ տվել երեւի, դրա համար 40 րոպե տեսագրեցին՝ մեկ րոպեն էլ ցույց չտվեցին»,- ասաց Միքայել արքեպիսկոպոսը։
Հետաքրքրվեցինք՝ իսկ ո՞ր հատվածն են հրապարակել. պարզվեց՝ հայ առաքելական եւ ռուս ուղղափառ եկեղեցիների՝ խաղաղություն հաստատելու համար միասին աշխատելու անհրաժեշտության մասին խոսքն են միայն հրապարակել: Իսկ ի՞նչ հարցեր են տվել, ի՞նչ է Սրբազանը պատասխանել, որ ռուսական լրատվամիջոցի դուրը չի եկել։ «Ամեն ինչի մասին էլ խոսել ենք, Ռուսաստան-Ուկրաինա, Ռուսաստան-Հայաստան, ամեն ինչ էլ խոսել ենք:
Որոշ քննադատական բաներ ասել եմ, բայց միայն քննադատություն չի եղել: Իրենք իրենց հարցերին ուզած պատասխանները չստացան՝ չհրապարակեցին»։ Բայց դժվարացավ հիշել, թե կոնկրետ ինչ հարցեր էին: Ասում են՝ Անդրանիկ Թեւանյանն է միջնորդել, որ իրենից հարցազրույց վերցնեն։ «Կարող է եւ միջնորդել է, ես տեղյակ չեմ` ով է միջնորդել»:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա