ՔՊ-ականները հեռախոսները փոխում են
«Հրապարակ» թերթը գրում է. «Հովիկ Աղազարյանի հետ կատարվածից հետո «Քաղպայմանագրի» պատգամավորները երեկ ողջ օրը զբաղված են եղել սեփական հեռախոսային չաթերը ջնջելու գործով՝ մտավախություն ունենալով, որ ամեն պահի Նիկոլ Փաշինյանը կարող է հրահանգել, որ իրենց հեռախոսների պարունակություններն էլ վերծանեն ու դնեն ՔՊ վարչության քննարկմանը, ինչպես արեցին Աղազարյանի դեպքում:
Ընդ որում, Փաշինյանն անձամբ է կարդացել Աղազարյանի հեռախոսում հայտնաբերած «ինտիմ» զրույցներն ու տեղում պատասխան պահանջել Աղազարյանից, ինչի արդյունքում կուսակցությունը հաղորդագրություն տարածեց, թե Աղազարյանին հեռացնում ենք «պետական եւ կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաեւ հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով»։
Մեզ պատմեցին, որ ՔՊ-ում ոմանք, լսելով Հովիկին ուղղված մեղադրանքները, հասկացել են, որ իրենք ավելի շատ «արտահոսքեր» են ապահովել եւ ավելի շատ «բարոյական նորմեր» են խախտել` մտադիր են անգամ հեռախոսներ փոխել, քանի որ հնարավոր է լինում անգամ ջնջված որոշ խոսակցություններ վերծանել։ Աղազարյանի դեպքում էլ նման լուրեր կան, որ անգամ հեռացված խոսակցություններն են վերականգնել, որ ինչքան հնարավոր է՝ շատ նյութ ունենան` կուսակցությունից հեռացնելու համար»:


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է