Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. Կոշտա Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներն Ռուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայից Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք Արարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին «Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել Իրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիություն

ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. ԿոշտաՀռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներնՌուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայիցՄալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելԻրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիությունWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւ
Հայաստան

Կերպարանափոխվածը. Նիկոլ Փաշինյանը՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

168.am-ը գրում է․ Մինչև իշխանության գալը՝ Նիկոլ Փաշինյանը ժողովրդի սրտից ջուր էր խմում, ասում էր բաներ, որ ժողովրդին դուր գար։ Ժողովրդի մասին մտածող ու ժողովրդի հոգսերով տառապող էր ներկայանում։ Կոռուպցիայից ու կաշառակերությունից էր խոսում, երկիրը թալանելուց էր խոսում, թոշակները, նպաստները, աշխատավարձերը բարձրացնելուց էր խոսում, գազն ու հոսանքը, խմելու ջուրն էժանացնելուց էր խոսում։ Տրանսպորտի, հոսանքի, գազի թանկացման դեմ էր պայքարում։

Ասում էր՝ գազի ու էլեկտրաէներգիայի սակագներն այսքան բարձր են, որովհետև գողանում են, թալանում են, ժողովրդի հաշվին իրենց բարձր աշխատավարձեր են վճարում, ճոխ ծախսեր են անում ու այդ ամենը ներառում են սակագներում, դնում են ժողովրդի վրա, պարտադրում վճարել։

Ասում էր՝ պաշտոնապես Հայաստանում գնաճ չկա կամ 1-2 տոկոս է, որովհետև սոխն ու սխտորն էժանացել է, կանաչին ու կարտոֆիլն էժանացել է, լոբին էժանացել է, փոխարենը՝ միսն ու կարագը թանկացել է։ Միսն ու կարագը հարուստներն են ուտում, իսկ աղքատները մնում են սոխի ու կանաչու հույսին։

Ասում էր՝ պետք է ժողովրդին ազատել վարկերի տույժերից, ներել ժամկետանց վարկերը, նվազեցնել վարկերի տոկոսները։

Ասում էր՝ ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ, տուգանքները պետք է վերացնել, կարմիր գծերը, «կամերաները» պետք է հանել, ասում էր՝ երկիրը վերածել եք պադավատապետության, ասում էր՝ ժողովրդի հաշվին հարստացել եք, միլիոններ ու միլիարդներ եք կուտակել, գողանում եք բյուջեի փողերը։

Ասում էր՝ պարտքեր եք վերցնում, երկիրը թաղում եք պարտքերի մեջ։ Պարտքերի հաշվին տնտեսական աճեր եք ցույց տալիս, տնտեսական աճի արդյունքը դուք եք վայելում, իսկ ժողովրդին ոչինչ չեք տալիս։

Էլի շատ բաներ էր ասում։ Ասում էր բաներ, որոնք ժողովրդի սրտով էին, ժողովրդին դուր էին գալիս։

Եկավ իշխանության, մոռացավ իր ասածները, այլ կերպ սկսեց մեկնաբանել, պատճառաբանություններ բերել, արդարացումներ փնտրել։

Նախկին իշխանություններին հանդիմանում էր, որ թոշակները, նպաստները չեն բարձրացնում, հիմա ասում է՝ փող չկա, որ թոշակ ու նպաստ բարձրացնենք։ Ասում է՝ դուք գիտե՞ք՝ ինչքան փող է պետք թոշակը 5 հազար դրամով բարձրացնելու համար։

Նպաստների բարձրացումից էր խոսում, հիմա գնահատման չափանիշներն է փոխում, որ նպաստ ստացողները քիչ լինեն, որ ավելի քիչ մարդ նպաստ ստանա։

Ասում էր՝ մարդկանց նպաստ չեք տալիս, որ կարողանան ապրել, հիմա ասում է՝ ինչո՞ւ պիտի աջակցություն ստանան, թող գնան աշխատեն, ընտանիքը պահեն, ոչ թե պետությունից աջակցություն ակնկալեն։

Ասում է՝ փող չկա թոշակները բարձրացնելու համար, բայց պաշտոնյաների աշխատավարձն է բարձրացնում։ Արդարացնում է պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը։ Այնպես է ներկայացնում, որ ժողովրդի համար են բարձրացնում, ժողովրդին են լավություն անում, որ պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնում են։

Բարձրացնում են, որ լավ աշխատեն, որ չգողանան, որ կաշառք չվերցնեն։ Որ պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնելով՝ կոռուպցիայի դեմ են պայքարում։

Պարգևավճար են բաժանում, էլի ժողովրդի համար են անում։ Ասում է՝ անում ենք, որ ժողովրդի ձեռքին չնայեն։

Ասում էր՝ գնաճը խեղաթյուրում եք, խաբում եք ժողովրդին, որ գնաճ չկա, որ բազմաթիվ ապրանքներ կտրուկ թանկացել են։ Հիմա էլ գնաճը նույնն է՝ չկա կամ շատ ցածր է, բայց էլ չի ասում, որ գնաճը խեղաթյուրված է, որ լայն սպառման առաջին անհրաժեշտության ապրանքները կտրուկ թանկացել են, որ Հայաստանը դարձել է աշխարհի ամենաթանկ երկրներից մեկը, որ Երևանում ապրանքների գները հասել են Մոսկվայի գներին։

Նախկինում ասում էր՝ մենաշնորհել են տնտեսությունը, շուկաները, արհեստականորեն բարձրացրել են գները, դրա համար էլ ապրանքները թանկ են։ Հիմա թանկությամբ աշխարհում առաջատարներից ենք, մենաշնորհներից ու գների արհեստական բարձրացումներից այլևս չի խոսում, չի ասում, թե ինչպե՞ս է, որ Հայաստանում գնաճ չկա, բայց համատարած ամեն ինչ թանկ է։

Նախկինում իշխանություններին մեղադրում էր մենաշնորհներին հովանավորելու մեջ, հիմա մենաշնորհներն իր շրջապատում են, բայց ասում է՝ Հայաստանում մենաշնորհներ չկան։

Եթե չկան, արդար մրցակցություն է, ինչո՞ւ է ամեն ինչ այսքան թանկ, ինչո՞ւ գները չեն իջնում։

Ժողովրդի գազի, հոսանքի, ջրի սակագները նվազեցնելու համար էր կռիվ տալիս, մինչդեռ՝ իշխանության գալուց կարճ ժամանակ հետո մոռացավ, որ ասում էր՝ էներգետիկ համակարգում համատարած թալան է, որ միլիոնավոր դոլարներ են գողանում, որ այդ թալանի ու գողության հաշվին գազը, հոսանքը պիտի էժանացնել։ Էժանացնելու փոխարեն՝ թանկացրեց։ Այն դեպքում, որ Հայաստանին մատակարարվող գազի գինը մնացել է անփոփոխ։

Ներմուծվող գազի գինը մնացել է նույնը, իսկ ժողովրդին վաճառվող գազը թանկացել է։

Երեք տարի է՝ դոլարը Հայաստանում 25-30 տոկոսով արժեզրկվել է, իսկ գազը, հոսանքը չի էժանացել, չնայած դոլարի փոխարժեքն էական գործոն է ժողովրդին վաճառվող գազի, հոսանքի գնի ձևավորման մեջ։ Սակագինը հաշված է դոլարի 480 դրամ փոխարժեքով, երեք տարի է՝ դոլարի գինը 400 դրամից ցածր է։ Չեղավ մի անգամ, որ ժողովրդի հոգսերով ժամանակին «տառապողը» ձեռքը խփեր սեղանին ու ասեր, թե ինչո՞ւ դոլարի այսքան էժանացումից հետո՝ ժողովրդի գազն ու հոսանքը չեք էժանացնում։

Ժողովրդի գազն ու հոսանքը չէժանացնելով՝ գումարներ են տնտեսում, ժողովրդի գրպանի հաշվին գազամատակարարման ցանց են անցկացնում, որպեսզի իրենց նորակառույցներում գազ ունենան։

Ո՞վ է հիշում, թե վերջին անգամ Նիկոլ Փաշինյանը երբ է խոսել վարկերի բարձր տոկոսների, ժամկետանց վարկերը ներելու մասին։ Ժողովուրդը ճռռում է վարկերի, այն էլ՝ թանկ վարկերի տակ։ Կենտրոնական բանկն էժանացնում է փողը, որ վարկերն էժանանան, իսկ վարկերը թանկանում են։ Բանկերը բարձրացնում են վարկերի տոկոսները, թանկ վարկեր են տալիս, ժողովրդի հաշվին բարձր շահույթներ են ստանում, իսկ ժողովրդի հոգսերով «տառապող» Նիկոլ Փաշինյանը մի անգամ չասեց՝ էս ի՞նչ եք անում, ինչո՞ւ չեք նվազեցնում վարկերի տոկոսները, ինչո՞ւ եք ճնշում ու թալանում ժողովրդին։

Հիմա վարկերի բարձր տոկոսները, քաղաքացիների ժամկետանց վարկերը, տույժ-տուգանքներն այլևս քիչ են նրան հուզում։ Հիմա նրա համար ավելի կարևոր է, որ բանկերը ժողովրդի հաշվին բարձր շահույթներ ստանան ու հարկեր վճարեն։

Ժողովուրդը կճռռա՞ վարկերի բարձր տոկոսների տակ, թե՞ չի ճռռա, այլևս հոգ չէ։

Հոգ չէ նաև, որ պետական պարտքը մի քանի տարում հասցրել են կրկնապատկել։ Հեշտ էր նախկիններին մեղադրել պարտքեր վերցնելու ու երկիրը պարտքերի մեջ թաղելու համար։

Ասում էր՝ ես դեմ եմ պարտքեր վերցնելուն, բայց պարտքերն այնքան են ավելացրել ու թանկացրել, որ ինչքան վճարում են պարտքի տոկոսների դիմաց, այդ գումարով կարող էին թոշակները կրկնապատկել։

Եթե այսօր միջին թոշակը գրեթե 50 հազար դրամ է, կարող էր լինել 100 հազար դրամ։

Հետո էլ, երբ հարցը հասնում է թոշակների բարձրացմանը, ասում է՝ փող չկա։

Որտեղի՞ց պիտի լինի, երբ այսքան պարտքեր եք վերցրել ու թոշակառուների ամբողջ տարվա թոշակները վճարելու համար անհրաժեշտ գումարի չափ գումար եք տալիս՝ պարտքը սպասարկելու համար։

Ժողովրդին թալանելուց էր խոսում՝ ժողովրդի կաշին քերթում են, հարկերն են ավելացնում, տուգանքներն են ավելացնում, հարկային բեռն են ծանրացնում, տարբեր ծառայությունների գներն են բարձրացնում։ Տրանսպորտն են պատրաստվում կրկնակի-եռակի թանկացնել։ Ժամանակին 150 դրամին դեմ էին, հիմա 300 դրամ են դարձնում։ Կարծես ժողովուրդը՝ նախկին ժողովուրդը չէ։ Իրենք որ հարստացել են, «պադավատներով» են շրջում, հասարակական տրանսպորտից այլևս չեն օգտվում, ժամերով կանգառներում չեն սպասում, խցկված չեն երթևեկում, արդեն կարելի է տրանսպորտի գինը 100-ից 300 դրամ դարձնել։

Քանի դեռ իշխանության չէին, «տառապում» էին ժողովրդի հոգսերով, հենց եկան իշխանության՝ ասածներն էլ, ժողովրդին էլ մոռացան։